Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Զելենսկին դիմել է Չինաստանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկություն է հայտնել հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման վերաբերյալ չինական առաջարկները քննարկելու համար. տեղեկացնում է BBC-ն:

Զելենսկին ընդգծել է, որ Պեկինի ազդանշանն առաջարկ է առ այն, որ Չինաստանը ներգրավված է խաղաղության հաստատման գործընթացում:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը արձագանքել է Զելենսկու հայտարարությանը՝ նշելով, որ Չինաստանի իշխանությունները անփոփոխ դիրքորոշում են որդեգրել ուկրաինական խնդրի նկատմամբ և կձգտեն այն լուծել խաղաղ ճանապարհով։

«Չինաստանը շատ հստակ և անդրդվելի դիրքորոշում ունի ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ Առանցքային գործոնը խաղաղ բանակցություններում առաջ շարժվելն է»,- ասել է նա։

Պեկինը մտադիր է քաղաքական միջոցներով օգնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։

«Մենք կապի մեջ ենք համապատասխան կողմերից յուրաքանչյուրի, այդ թվում՝ Ուկրաինայի հետ»,- ընդգծել է պաշտոնյան։