Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Զանգվածային անկարգությունների կոչ. 3 միլիոն դրամ լոյալության վճար. Էդմոն Մարուքյան

Քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը այս թողարկման ընթացքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրապարակային կոչերին, որոնք փաստացի լեգիտիմացնում են եկեղեցական ծեսերի խաթարումը և կարող են հանգեցնել զանգվածային անկարգությունների։ Քննարկում է, թե ինչպես է վարչապետը ուղերձ հղում իրավապահ համակարգին՝ արդարացնելով նման գործողությունները և պատասխանատվությունը տեղափոխում հանրության վրա։

Անդրադարձել է նաև խորհրդարանում բացահայտված սկանդալին, երբ պատգամավորներին վճարվել է շուրջ 3 միլիոն դրամ՝ որպես «պարգևավճար»։ Այս գումարները գնահատվել են որպես լոյալության վճար՝ պետական բյուջեի և հարկատուների հաշվին իրականացվող թալանի հերթական դրսևորում։