Այս պահին Երևանի տարբեր փողոցներ պարալիզացված են։ Անհնազանդության ցույցերի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում Փաշինյանի իշխանության նկատմամբ՝ պահանջելով նրա հրաժարականը։
Բողոքի ակցիան մեկնարկեց ժամը 19։00-ին, Հանրապետության հրապարակից։
Հայտարարվեց, որ վաղը սկում են դասադուլ և գործադուլ։ Անդրանիկ Թևանյանը հորդորեց գործատուներին չխոչընդոտել աշխատակիցների՝ գործադուլ անելու ցանկությանը։
Անդրանիկ Թևանյանը նաև հայտարարեց իրենց մյուս ծրագրերի մասին։ Երեկոյան տարբեր խմբերով փակում են Երևանի փողոցները, իսկ առավոտյան ժամը 10։00-ից վերսկսում են բողոքի ակցիաները՝ դարձյալ փողոցներ փակելով։ Ժամը 11։00-ին հավաքվելու են Կառավարության շենքի դիմաց։
Վաղը Կառավարության նիստ է, որը վարելու է Նիկոլ Փաշինյանը։ Փողոցներ փակելով՝ ցուցարարների նպատակն էթթույլ չտալ Փաշինյանին մտնել Կառավարության շենք։
Վազգեն ,Մանուկյանը հայտարարել է, որ ստեղծվել է Ազգային կոմիտե՝ հետևյալ կազմով՝ Անդրանիկ Թևանյան, Ավետիք Չալաբյան, Հայկ Մամիջանյան, Իշխան Սաղաթելյան և Վազգեն Մանուկյան։