Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Երևանին վերջին ազդանշանն ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ. Զախարովա

Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնություն՝ քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը, ինչպես հաղորդումէ  ՏԱՍՍ-ը, այսօրվա ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Արարատ  Միրզոյանին Մոսկվայում խաղաղության պայմանագրի հարցերի շուրջ խորհրդակցությունների հրավեր է ուղարկվել բազմիցս՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից,։

Ի թիվս այլ հարցերի՝ դա քննարկվել է տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ժամանակ։

Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,- ասել է Զախարովան։