Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ

Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից ուղերձ է հղել.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շուտով հայերիս ընդհանուր և հարազատ մայրաքաղաքի՝ Երևանի տարեդարձն է:

Մենք բոլորս շատ ենք սիրում մեր Երևանը՝ անկախ բոլոր հանգամանքներից, սակայն խոստովանենք՝ այսօրվա Երևանը իր հարմարավետությամբ, էկոլոգիայով, զարգացման ընթացքով ու ծրագրերով չի համապատասխանում 10 միլիոն հայերի մայրաքաղաքի կարգավիճակին։

Չեմ ուզում հերթով թվարկել բոլոր խնդիրները. դրանք, ցավոք, շատ են՝ ճարտարապետական տխուր բազմաճաշակությունից մինչև մեծ այգիների բացակայություն, հազարամյակների պատմությամբ մայրաքաղաքին անհամապատասխան տուրիստական ենթակառուցվածքից միչև Երևանին արժանի զարգացման լայնածավալ իրագործված ծրագրերի բացակայություն։ Երևանի զարգացման գլխավոր ու ամեն օր խոսվող ցուցանիշը չպետք է լինեն ասֆալտի աշխատանքները ու ավտոբուս ձեռք բերելը#, դա իրական զարգացման հետ որևէ կապ չունի:

Իրավիճակը, իհարկե, անհույս չէ. «Մեր ձևով» շարժումը շուտով բազմազան լուծումներ կառաջարկի տարբեր խնդիրների համար։ Երևանը պետք է դառնա տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոն: Հայտնի լինի տարածաշրջանում իր միջազգային համալսարաններով և բարձրակարգ բժշկությամբ:

Ուրբանիստիկայի ճշգրիտ հաշվարկների և մեծ ներդրումների շնորհիվ Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք։

Կմշակվի շենքերի բակերի և ֆասադների պլանավորված վերափոխման ծրագիր միջազգային լավագույն փորձով. մեր շատ բակեր մեզ հիշեցնում են տխուր 90-ականները, չնայած որ դրսում 21-րդ դարն է:

Տրանսպորտի հասանելիությունը և մատչելիությունը կապահովի ավելի դինամիկ շարժ մեր քաղաքին:

Նաև կառաջարկենք մեծ ներդրումային ծրագրեր քաղաքի բնակարանային ֆոնդի թարմացման և 21-րդ դարին համապատասխանեցման համար:

Անելու ենք այնպես, որ Երևանից ստացվող նորությունները հիմնականում վերաբերեն ոչ թե հերթական կրպակի քանդմանը, այլ զարգացման առումով նոր նվաճումներին, նոր իրագործված խոշոր ծրագրերին՝ աշխարհի լավագույն մայրաքաղաքների օրինակով։

Անելու ենք՝ Մեր ձևով»:

Նախորդ գրառումը

Ի՞նչ է թաքնված Լեռնային Ղարաբաղն Ալիևի «նվաճումների» ցուցահանդես դարձնելու կուլիսներում.  կոռուպցիայից մինչև հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. Meduza

Հաջորդ գրառումը

Եթե համաժողովրդական շարժում չստեղծենք, ոչ իմփիչմենտով, ոչ էլ ընտրություններով Փաշինյանին հեռացնել չի ստացվի. Զուրաբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց զապորոժեց էր՝ ոչ մի գազ չվերցրեց. Սամվել Կարապետյան

07/07/2026
Նորություններ

Ապօրինությունները շարունակվում են. էդ մարդու չուչելներն էլ գողացան. Սամվել Կարապետյան

07/07/2026
Նորություններ

Նիստն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան

07/07/2026
Նորություններ

Հայրս ամբողջ կյանքում բարեգործություն է արել, և հիմա նրա նկատմամբ նմանատիպ վարմունքն աններելի է. Ծառուկյանի դուստր

07/07/2026
Հաջորդ գրառումը

Եթե համաժողովրդական շարժում չստեղծենք, ոչ իմփիչմենտով, ոչ էլ ընտրություններով Փաշինյանին հեռացնել չի ստացվի. Զուրաբյան

Լրահոս

Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց զապորոժեց էր՝ ոչ մի գազ չվերցրեց. Սամվել Կարապետյան

07/07/2026

Լրագրողներն այսօր Սամվել Կարապետյանին հիշեցրեցին՝ վերջին անգամ դատարանի բակում ինքը հայտարարել էր, որթե Վարդևանյանը գազ տա, ինքը վարչապետ կդառնա։ Լրագրողները...

Ապօրինությունները շարունակվում են. էդ մարդու չուչելներն էլ գողացան. Սամվել Կարապետյան

07/07/2026

Ապօրինությունները շարունակվում են, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ «Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ...

Նիստն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան

07/07/2026

Փաստաբան Երեմ Սարգսյանը քիչ առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ դատական նիստն ավարտվել է։ «Քննարկումը շատ երկար տևեց, դատարանը գնացել է խորհրդակցական...

Հայրս ամբողջ կյանքում բարեգործություն է արել, և հիմա նրա նկատմամբ նմանատիպ վարմունքն աններելի է. Ծառուկյանի դուստր

07/07/2026

Մեր հայրն իր ընտանիքին միշտ հեռու է պահել քաղաքականությունից։ Մենք երբևէ որևէ առնչություն որևէ բանի չենք ունեցել, ուղղակի այն, ինչ...

Նոր Նշանակումներ. Մայր Աթոռ

07/07/2026

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ...

Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում. Իշխան Սաղաթելյան

07/07/2026

Սա շատ ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է։ Մարդկանց մանդատները գողացան՝ 60 հազար ձայն, հիմա էլ փորձում են այս...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական