Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում անցել է 900-ը

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 912–ի։ Վիրավորների թիվը 5385 է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ավերված շինությունների թիվը 2818 է։

Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Մարաշ քաղաքի մոտակայքում, 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Փետրվարի 6-ին՝ ցերեկը, Թուրքիայում նորից են ցնցումներ եղել, որոնք զգացվել են նաև սևծովյան Բաթումի քաղաքում։