Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեք տա­րի նպա­տա­կա­ուղղ­ված քայ­քա­յել են մեր պե­տա­կա­նու­թյունն ու մեր դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը. «Փաստ»

23/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Յուրաքանչյուր երկրի համար Անկախության տոնը յուրահատուկ օր է։ Սակայն հայության համար անկախությունը մի առանձնահատուկ նշանակություն ունի։ Ճիշտ է՝ պատմության ընթացքում հայ ժողովրդին հաջողվել է կերտել իր պետականությունը, սակայն օտար նվաճողների հորդաների հարձակումների արդյունքում մենք պարբերաբար կորցրել ենք այն։ Եվ հայկական պետականությունը հնարավոր է եղել վերականգնել միայն մեծ զոհողությունների և պայքարի արդյունքում։

Նույնը վերաբերում է նաև մերօրյա Հայաստանի Հանրապետությանը, որի արմատները սերում են Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակաշրջանից, երբ ցեղասպանության ենթարկվելուց հետո հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ իր պետականությունը վերականգնելու համար։ Միաժամանակ պատմությունը ցույց է տալիս, թե պետականության կորուստն ընդհանրապես ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ հայության համար, ուստի այլ տարբերակ, քան մեր այսօր ունեցած պետությունը ամեն գնով փայփայելն ու զարգացնելն է, չկա։ Եվ այս առումով իրոք խորհրդանշական էր, թե ինչ պայմաններում նշեցինք Հայաստանի անկախության 30-ամյակը։

Պետք է ընդունել, որ 30 տարին հսկայական ժամանակաշրջան է ներկայիս արագ զարգացող աշխարհում, բայց հարցն այն է, թե ինչպե՞ս ստացվեց, որ, ի վերջո, մսխվեցին տարիների ջանքերի արդյունքում մեր պետության զարգացումն ու Արցախյան հաղթանակները։ Մյուս կողմից էլ՝ հարց է, թե Հայաստանն այսօր իրական անկախություն ունի՞, թե՞ ոչ, քանի որ անկախության գլխավոր հատկանիշներից են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն հակառակորդի զինված ուժերն արդեն ամիսներ շարունակ գտնվում են մեր տարածքում, և Հայաստանն անգամ ի վիճակի չէ պաշտպանել իր սահմանները։

Նիկոլ Փաշինյանի պատճառով Հայաստանի պետականության թուլացման արդյունքում է, որ հակառակորդն այնքան է լկտիացել, որ մի սադրանքից անընդմեջ անցնում է մյուսին։ Ալիևը սկսել է պարբերաբար հոխորտալ, թե իրենց է պատկանում Զանգեզուրը, Սյունիքն ու Երևանը, որտեղ շուտով վերադառնալու են։ Հենց այս տրամաբանության ներքո է, որ Գորիսից Կապան գնալն արդեն դարձել է լուրջ փորձություն։ Ստացվում է, որ իրապես անկախության հռչակումից 3 տասնամյակ անց մենք արդեն կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ։ Սակայն մեր ներկայիս ծայրահեղ իրավիճակը պատահականության արդյունք չէ։

Ինչպես ասում են, առանց ծուխ կրակ չի լինում։ Այս իշխանություններն իրենց պաշտոնավարման 3 տարվա ընթացքում նպատակաուղղված քայքայել են մեր պետականությունն ու մեր դիմադրողականությունը։ Արդյոք պատահականությու՞ն էր, որ իշխանափոխությունից հետո «քայլականները» հայտարարում էին, թե իրենց «հեղափոխությունն» ավելի մեծ հաղթանակ է, քան Արցախյան հերոսամարտը, իհարկե, ոչ։ Իշխանությունները բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծեցին պետականության հիմքերը էրոզիայի ենթարկելու համար։

Դրան զուգահեռ՝ նրանք թիրախավորեցին մեր ազգային հիմնասյուները՝ լեզուն, ընտանիքը, կրոնը և բանակը։ Անկախության հռչակումից ի վեր մեր ունեցած նվաճումներն արժեզրկվեցին ու հողին հավասարեցվեցին։ Այդ ամենի արդյունքում է, որ Արցախյան ազատամարտի հերոսները ներկայացվեցին որպես շարքային «թալանչիներ» ու հետապնդումների ենթարկվեցին։ Իրական փոփոխություններին ու զարգացմանը փոխարինեցին շոուներն ու լայվերը։ Եվ այդ ծխածածկույթի ներքո մարդկանց թվում էր, թե իրենք ապրում են երջանիկ և անվտանգ Հայաստանում։ Բայց կարճ ժամանակ անց իշխանությունների փչած փուչիկը պայթեց, իսկ ժողովուրդը ձեռնունայն և միայնակ մնաց առկա սպառնալիքներին ու ողբերգությանը դեմ հանդիման։ Բայց հարցն այն է, որ այսքանից հետո էլ Փաշինյանը ձևացնում է, թե ազգային աղետ տեղի չի ունեցել, ու փորձում է ապագայի շուրջ նոր երևակայական շղարշ հյուսել, թե իբր մուտք ենք գործում խաղաղության ժամանակաշրջան, տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիները կբացվեն, թուրքերի ու ադրբեջանցիների հետ առևտուր կանենք, ու Հայաստանը կբարգավաճի։ Հենց այս տրամաբանության ներքո էր կազմված Անկախության տոնի առիթով Փաշինյանի ելույթը։

Ընդ որում, նա փորձում էր հույս ներշնչել, թե պատմության մեջ այնպես չէ, որ պարտությունը միշտ պարտություն է դառնում, իսկ հաղթանակը՝ հաղթանակ։ Բայց նույնիսկ անհնար է պատկերացնել, թե գործող իշխանությունների պարագայում ինչպե՞ս կարող է կապիտուլ յացիան վերածվել հաղթանակի, երբ անգամ թշնամին է զարմացած իր ցնցող հաջողություններից ու իրեն թվում է, թե Հայաստանը անվերջ պետք է զիջումներ անի։ Մի՞թե մի երկրի ղեկավար, որը հայտարարում է, թե հպարտ է իր երկրի կրած պարտությամբ, երբևէ կարող է պետությանը դեպի հաղթանակներ առաջնորդել։ Ի դեպ, Անկախության օրվա հիպնոտիկ գունագեղ շոուի իր ելույթում Փաշինյանը հայտարարեց, թե հաղթանակ ասելով՝ ընդամենը նկատի ունի հուսահատությանը, ճակատագրին, մահվանը, անելանելիությանը հաղթելը: Ուրեմն, եթե հակառակորդին չես հաղթում, այլ փորձում ես համակերպվել պարտության հետ, ուրեմն նշանակում է, որ Փաշինյանի համար պարտությունը հաղթանակ է։ Եվ այս համատեքստում է, որ Փաշինյանի իշխանությունը դարձել է պարտության խորհրդանիշ և հայությանը առաջնորդում է դեպի նոր պարտություն։ Եթե թույլ տանք…»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 23․09.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 939, մահվան՝ 19 նոր դեպք

Հաջորդ գրառումը

Նոր Անգլիայի կենդանաբանական այգիներում սկսել են պատվաստել COVID-19-ի դեմ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025
Նորություններ

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025
Նորություններ

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025
Նորություններ

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025
Հաջորդ գրառումը

Նոր Անգլիայի կենդանաբանական այգիներում սկսել են պատվաստել COVID-19-ի դեմ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ո՛չ, դա անհնար է, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի կրոնական առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հակահայկական...

ԿարդալDetails

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025

Ընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը չի նշանակի, որ հունվարի 1-ից իրավիճակը կատարյալ կլինի. Փաշինյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական