Կիրակի, Հուլիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպայի ծանրամարտի առաջնություն 2024. Հայաստանի հավաքականի մասնակցությունն ու նվաճումները

21/02/2024
- Նորություններ, Սպորտ

Փետրվարի 12-20-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվեց Եվրոպայի 2024թ.-ի ծանրամարտի առաջնությունը: Հայաստանը ներկայացրին մեր 15 ծանրորդներ՝ կանանց հավաքականի 5 եւ տղամարդկանց հավաքականի 10 մարզիկներ: Ծանրամարտի Եվրոպայի առաջնության առաջին մեդալը վաստակեց 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 55 կգ քաշային կարգում: Ալեքսանադրան երկամարտի      արդյունքով առաջին անգամ դարձավ Եվրոպայի մեծահասակների չեմպիոն: Նույն քաշային  կարգում էր հանդես գալիս նաև Իզաբելա Յայլյանը: Իզաբելան կարողացավ պոկել 80 և հրել 100 կգ ծանրաձողը՝ երկամարտում գրավելով 7-րդ տեղը:

Կանանց պայքարում  փետրվարի 18-ին  մրցահարթակ դուրս եկավ Լիանա Գյուրջյանը՝ 81 կգ քաշային կարգում: Լիանան չեմպիոնի հավակնորդներից էր, սակայն պոկում վարժությունում երեք մոտեցումներից հաջողեց միայն մեկը, նույն պատկերը եղավ նաեւ հրում վարժության դեպքում: 2 մոտեցմամբ անգամ Լիանան 4-րդն էր երկամարտի արդյունքներով:

  Մրցումային նախավերջին օրը` փետրվարի 19-ին պայքարի մեջ մտան Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Տաթև Հակոբյանը 89՝ կգ քաշային կարգում: Տաթև Հակոբյանի բարձրացրած կիլոգրամները չբավականացրին մեդալայաին պայքարի մեջ մտնելու համար, նա 5-րդն էր երկամարտում:  Հռիփսիմե Խուրշուդյանը մեդալ վաստակելու համար պայքարեց մինչեւ վերջ եւ արժանացավ պոկում վարժության, ապա երկամարտի բրոնզե մեդալներին: Վերջին չստացված մոտեցումից հետո մեր 36-ամյա մարզուհին արցքւնքն աչքերին հանեց մարզակոշիկները, մոտեցավ ու համբուրեց ծանրաձողը, այդպիսով ակնարկելով իր փառահեղ սպորտային կարիերայի ավարտի մասին: Դժվար է ընդունել, սակայն մենք Հռիփսիմե Խուրշուդյանին, որը վերադարձել էր մեծ սպորտ երկարատև դադարից հետո, այլեւս չենք տեսնի ծանրամարտի ամենատարբեր մրցահարթակներում: Ինչեւէ՝ էստաֆետը հանձնված է երիտասարդ և խոստումնալից  մարզիկներին, ասել է թե՝ ծանրաձողն ապահով ձեռքերում է :

Տղամարդկանց հավաքականում մեդալային հաշվարկի բացումն արեց 67 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Սահակյանը: Հայ մարզիկը պոկում վարժությունում վաստակեց միայն բրոնզե մեդալ` գլխավերեւում պահելով 140 կգ: Շրջադարձային եղավ հրում վարժության  մեկ մոտեցումը, որով Սահակյանը գերազանցեց բոլոր մրցակիցներին՝ այդ թվում նաեւ 2 թուրք մարզիկների: Բարձրացնելով 171 կգ-անոց ծանրաձողը` երկամարտի 311 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն եւ կանգնեց պատվոհարթակի ամենաբարձր հորիզոնականին:

Հաջորդը մրցահարթակ դուրս եկավ 81 կգ քաշային կարգում հանդես եկող Ռաֆիկ Հարությունյանը, որը եւս մեդալներ նվաճեց: Պոկելով 154 կգ եւ հրելով 182կգ, Հարությունյանը նվաճեց պոկման եւ երկամարտի բրոնզե մեդալները:
89 կգ. Քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Անդրանիկ Կարապետյանը, որը չեմպիոնության համար պայքարողներից էր և դրա հավակնորդներից մեկը: Սակայն ինչպես 2023-ին Երեւանում այնպես էլ այս տարի Սոֆիայում այդ տիտղոսը նվաճեց բուլղարացի ծանրորդ Կառլոս Նասարը: Կարապետյանը, ցուցաբերած 365կգ. երկամարտի արդյունքով, զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Մրցումային հաջորդ օրը` փետրվարի 18-ին պայքարն ընթանում էր 96 կգ քաշային կարգում: Այստեղ մեր երկիրը ներկայացնում էին 2 մարզիկներ` Դավիթ Հովհաննիսյանը եւ Հակոբ Մկրտչյանը: Մեր երկու ծանրորդներն  էլ մեծ ոսկու հավակնորդներ էին, եւ բացի այլ երկրների ներկայացուցիչների հետ պայքարելուց՝ նրանք պայքարելու էին նաեւ իրար հետ: Անցյալ տարի Երեւանում կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնության ժամանակ այս քաշային կարգում չեմպիոն դարձած Դավիթ Հովհաննիսյանին պայքար էր առաջադրում Արա Աղանյանը, այնուամենայնիվ Դավիթ Հովհաննիսյանի ցույց տված արդյունքը Արայի արդյունքին գերազանցեց 13 կգ-ով:

Այս անգամ էլ պոկում վարժության արդյունքով Դավիթ Հովհաննիսյանը առաջինն էր եւ թվում էր՝ կրկնելու է չեմպիոնությունը, սակայն հրում վարժության ընթացքում Հակոբ Մկրտչյանը գերազանցեց նրան՝ վաստակելով նաեւ երկամարտի մեծ ոսկե մեդալը: Այս մրցումային օրը այն գեղեցիկ օրերից էր, երբ պարգեւատրման արարողության ժամանակ պատվոհարթակին կանգնած  էին երկու հայ մարզիկներ՝ մեկը` չեմպիոն, մյուսը` փոխչեմպիոն:

Գարիկ Կարապետյանը եւ Սամվել Գասպարյանը 102 կգ քաշայինների մեջ եւս չեմպիոնական տիտղոսի համար պայքարող մարզիկներից էին: Պոկում վարժության արդյունքում Գարիկ Կարապետյանը, գլխավերեւում պահելով 182 կգ քաշը, դարձավ վարժության առաջատարը եւ վաստակեց փոքր ոսկե մեդալ: Սամվել Մարտիրոսյանը նվաճեց փոքր բրոնզը՝ այս վարժությունում իրենից առաջ թողնելով ընդամենը 2 մարզիկի` Գարիկ Կարապետյանին եւ չեզոք դրոշի տակ հանդես եկող բելառուս մարզիկ Եվգենի Տիխոնցովին:

Պոկում վարժության արդյունքներից ելնելով՝ կարելի էր եզրակացնել, որ Գարիկ Կարապետյանի չեմպիոն դառնալու հավանականությունը շատ մեծ է: Սակայն ծանրամարտը այն մարզաձեւը չէ, որտեղ կարելի է ժամանակից շուտ եզրակացություն անել, քանի որ շրջադարձային պահերը անբաժան են նրանից: Ահա այսպես Գարիկ Կարապետյանը զիջում է եւ՛ հրում վարժության, եւ’ երկամարտի ոսկին Տիխոնցովին: Սամվել Գասպարյանը դառնում է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Գարիկ Կարապետյանը նվաճում է նաեւ երկամարտի բրոնզը:

Առաջնության ընթացքում, բացի մեդալային անձրեւի բերած ուրախ պահերից, եղան նաեւ ցավալի ակնթարթներ: 109 կգ քաշային կարգում հանդես եկող Պետրոս Պետրոսյանը, որը եւս պայքարելու էր չեմպիոնության, վատագույն դեպքում` մեդալների համար, պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ վնասվածք ստացավ եւ դուրս մնաց պայքարից:

Մրցումային վերջին օրը պատմական էր ե՛ւ մեր մարզիկների, ե՛ւ մեզ համար: Գերծանր` +109 կգ քաշային կարգում, ինչպես արդեն 3 տարի, այս տարի էլ մասնակցում էին մեր երկու մարզիկները` Վարազդատ Լալայանը և քաշային կարգը փոխած Սիմոն Մարտիրոսյանը: Այս քաշային կարգում արդեն շատ երկար տարիներ մեր մարզիկների չեմպիոնության ճանապարհին անհաղթահարելի արգելք էր հանդիսանում վրացի մարզիկ Լաշա Տալախաձեն: Նախ նրա հետ պայքարում եւ միայն 2-րդ և 3-րդ հորիզոնականներն էին զբաղեցնում Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը, իսկ արդեն վերջին տարիներին` Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը: Այս առաջնությանը Տալախաձեն գրանցվել, կշռվել էր, անգամ ամենամեծ քաշն էր պատվիրել պոկում վարժության համար, սակայն միայն  վարժության վերջին հատվածում, երբ պայքարում մնացել էին միայն ուժեղագույնները, պարզ դարձավ, որ նա հրաժարվել է մոտեցումներից:

Այսպիսով Վարազդատ Լալայանը 205 կգ պոկելով եւ 250 կգ հրելով, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Այս արդյունքով նա բացարձակ առաջատար էր եւ փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին երկամարտի արդյունքով գերազանցում էր 18 կգ-ով:  Լալայանը առաջին անգամ նվաճեց Եվրոպայի ծանրամարտի մեծերի առաջնության ոսկե մեդալներ: Նախկինում նա բազմիցս դարձել էր արծաթե եւ բրոնզե մեդալակիր, սակայն ոսկի մինչեւ այս դեռ չէր ստացվել: Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշային կարգում համաշխարհային ռեկորդների տիրակալը դառնալով՝ փոխեց քաշային կարգը եւ գերծանր քաշային կարգում սկսեց հաստատվել: Եվ այս առաջնությունն էլ ցույց տվեց, որ նա այս քաշային կարգում էլ ուժեղագույններից է եւ պայքար է առաջադրելու չեմպիոնության համար:

Մրցումային 8 օրերի ընթացում Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալակիր հաշվարկում զբաղեցրեց   1-ին տեղը, ընդհանուր հաշվով 26 մեծ ու փոքր մեդալներով: Այս առաջնությանը ունեցանք 4 չեմպիոն եւ 3 փոխչեմպիոն: Նշենք նաեւ, որ Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային էր և շատ կարեւոր՝ այս տարի Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրեր վաստակելու համար:

ԱՆԻ ՂԵՒՈՆԴՅԱՆ

Նախորդ գրառումը

«Խոպանչիներին» հարկելը նման է ամանի տակը քերելուն՝ ամեն գնով լցնելու բյուջեն. Սուրեն Պարսյան

Հաջորդ գրառումը

Այն քաղաքական ուժը, որն Արցախ է հանձնել

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման

19/07/2026
Նորություններ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

19/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, անձամբ է արգելափակել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. Haaretz

19/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր․ Կարեն Քոչարյան

19/07/2026
Հաջորդ գրառումը

Այն քաղաքական ուժը, որն Արցախ է հանձնել

Լրահոս

Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման

19/07/2026

Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։  Armat Media-ի տեղեկություններով՝ կրած վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական...

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

19/07/2026

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությունից հետո, մի շարք հյուրեր...

Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, անձամբ է արգելափակել Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. Haaretz

19/07/2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ադրբեջանի ճնշման ներքո, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանել է Կնեսետի օրակարգից։ Ինչպես հայտնի է դարձել Haaretz-ին, իսրայելցի...

Այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր․ Կարեն Քոչարյան

19/07/2026

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է․. «Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ...

Tehran - September 9, 2019, Military Museum, Offensive Missiles of the Armed Forces of the Islamic Republic of Iran

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին

19/07/2026

ԱՄՆ–ի հարվածներին ի պատասխան՝ Իրանի բանակը զանգվածային հարված է հասցրել Ալ-Ուդեյրի ճամբարում ամերիկյան բանակի զինամթերքի պահեստին, ինչպես նաև Քուվեյթի Ալի...

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում. ՌԴ ՊՆ

19/07/2026

ՌԴ բանակը զանգվածային հարված է հասցրել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին Կիևում և Կիևի մարզում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական