Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Եվս 4 բուժառու է Արցախից տեղափոխվել Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր ևս 4 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ անհրաժեշտ անհետաձգելի բուժումն ստանալու։

Բուժառուների հետ Հայաստան են տեղափոխվել նաև նրանց ուղեկցողները։

43 օր շրջափակված Արցախից արդեն 46 հիվանդ է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան։