Ես 29.800 քկմ-ի վարչապետն եմ ու միշտ եմ եղել։ Հայաստանի կառավարության գործունեության ֆոկուսը Հայաստանի Հանրապետությունն է, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն առնչվում է դրա հետ. ասաց Փաշինյանը։
Լրագրողի հարցին, թե Դուք մանդատ չունեք, որպեսզի Արցախը ճանաչեք Ադրբեջանի կազմում, վարչապետը չպատասխանեց՝ անընդհատ շեշտելով, որ իր գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը ճանաչի Հայաստանի 29.800 քկմ տարածքը։
Փաստորեն, Փաշինյանը ժողովրդին խաղաղություն բերող ղեկավարն է։ Այսօրվա ասուլիսին նա նշեց, որ ժողովուրդը միշտ խաղաղություն է ուզել, բայց խաղաղություն չի եղել, հիմա, ճիշտ է, խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն կա, բայց մեկ է, այդ պայմանագիրը խաղաղության երաշխիք չէ։
«ՀՀ- կառավարությունը ԼՂ-ի հարցում վարել է ֆեյք քաղաքականություն, այն նպատակները, որոնք հայտարարված են եղել, առաջին իսկ օրվանից եղել են անհասանելի, օրինակ՝ Լիսաբոնի գագաթնաժողովում։ Ժողովուրդը խմել է խաղաղության կենացը, ավելացրել ենք բանակի կենացը, բայց չենք գնացել, տեսնենք՝ բանակում ինչ է կատարվում։
Այսօր ՀՀ-ում շարքային պայմանագրային զինծառայողներ կան, որ ստանում են 599 հազար դրամ աշխատավարձ։ Ատեստավորումն ավելի բարձ աշխատավարձի հնարավորություն է տալիս։
120 հազար դրամ ստացող զինվորով բանակը ո՞նց ենք հակադրում խաղաղության ձգտմանը։ Սա ինձ էլ է վերաբերում։ Այն, ինչ ասում ու անում եմ, պետք է ասեի ու անեի 2020-ից առաջ»,- ասաց նա։