Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ես պապանձված եմ, բառեր չեմ գտնում, թե այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հաշտվել թուրքի հետ կամ ասել, թե մենք պետք է հաշտվենք նրանց հետ». Տեր Աբել

25/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ես պապանձված եմ, բառեր չեմ գտնում մեկնաբանելու, թե այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հաշտվել թուրքի հետ կամ ասել, թե մենք պետք է հաշտվենք նրանց հետ»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Տավուշի մարզի Մովսես գյուղի հոգևոր սպասավոր Տեր Աբել քահանա Քարտաշյանը` խոսելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու վերջին արարքի մասին: Ինչպես արդեն հայտնել ենք, Ուրուգվայի հայ համայնքը բողոքի ակցիա էր իրականացրել Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղից այդ պահին հեռանում էր Մևլյութ Չավուշօղլուն եւ վերջինս ավտոմեքենայի մեջ նստած «Գորշ գայլեր» խմբավորման սիմվոլիկան էր ցուցադրել տեղում բողոքի ակցիա իրականացնող հայերի ուղղությամբ, ինչին թուրք նախարարին ուղեկցող անձնակազմը արձագանքել էր ծափահարություններով:

Քահանան նկատում է՝ ի՞նչ է նշանակում մեկնաբանել։ Ստուգաբանությամբ մեկնել, նշանակում է բացատրել, իսկ բան-ը խոսքն է.«Հիմա ես ինչպե՞ս բացատրության խոսքեր գտնեմ՝ նկարագրելու համար մի երևույթ, որը բոլոր տեսակի բացատրություններից և խոսքերից անդին է… Հարցնում եք՝ ինչպե՞ս կարելի է մտածել, թե մենք կարող ենք հաշտվել թուրքերի հետ։ Ասեմ, որ դա կարող է լինել միայն մեկ պարագայում, երբ մենք հեռանանք Աստծուց և Աստծո խոսքից, ինչն էլ տեղի է ունեցել։ Հասկանո՞ւմ եք՝ երբ մարդը կույր է, և դու լուսավոր ջահը ձեռքիդ բռնած գնում ես նրան ընդառաջ և ասում՝ նայիր, ախր ձեռքինս ջահ է, այն լույս է արձակում, միևնույն է դիմացինդ անհաղորդ է մնալու, որովհետև նա կույր է։ Խոսքս, այս իրավիճակում՝ հոգևոր կուրության մասին է։ Այդ շնորհի բացակայությունը կամ խախտվածությունը շատ խորը և լուրջ է պատճառ է, որպեսզի մարդիկ չհասկանան, որ թուրքի հետ բարեկամություն անել հնարավոր չէ։ Ինչքան ուզում ես ասա ու բացատրի, նա չի հասկանալու քեզ, առանց Աստծուն մոտ լինելու, նա ի զորու չի լինի սա հասկանալ»,- ասում է հոգևորականը։

Մովսես գյուղի հոգևոր սպասավոր Տեր Աբել քահանա Քարտաշյանի արձանագրմամբ` եթե հայն այնքան ուժեղ լինի ու կարողանա այնպես անել, որպեսզի թուրքը վախենա իրենից, միգուցե հնարավոր լինի խոսել նրանց հետ ինչ – որ մի տեսակի հարաբերություն կառուցելու մասին։ Որպեսզի դա տեղի ունենա, թուրքը, նախ, պետք է գիտակցի իր կատարած ոճիրը, զղջա ու ներողություն խնդրի դրա համար, իսկ թուրքը զղջալ կամ ներողություն խնդրել չգիտի, դա նրա բնական տեսակին հակասող հոգեվիճակ է»։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը մինչև 2018 թվականը ոչ մի անգամ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ չի բարձրացել. «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական