Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Եկեղեցի – հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական) դատարանի ենթակայությունից. վերլուծություն

19/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ-ում ակնհայտորեն նկատվում է «ամերիկանացման» քաղաքականությունը։ Եթե գնում ենք «ամերիկանացման» ճանապարհով, ապա վատ չէր լինի, եթե քաղաքական իշխանությունները Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ վարած իրենց քաղաքականության ընթացքում կարգալույծ հոգևորականներին և նրանց դատական հայցերը վարույթ ընդունած դատավորներին «օգտագործելու» մասին որոշում կայացնելիս նկատի ունենային նաև ԱՄՆ սահմանադրական իրավունքը և Գերագույն դատարանի Milivojevich և Hosanna-Tabor գործերով դիրքորոշումը. հայտարարել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։

«Serbian Eastern Orthodox Diocese for United States and Canada v. Milivojevich (1976) գործով Գերագույն դատարանը նշել է, որ պետական (քաղաքացիական) դատարանները չեն կարող միջամտել կրոնական կազմակերպությունների ներքին, կանոնադրական կառավարմանը, վարդապետական վեճերին կամ հոգևորականության նշանակման/հեռացման հարցերին, նույնիսկ եթե այդ որոշումները կարող են թվալ կամայական կամ ընթացակարգային սխալներ պարունակել։ Նման վեճերի լուծումը վերապահված է բացառապես այդ կազմակերպությունների սեփական տրիբունալներին։

Hosanna-Tabor Evangelical Lutheran Church and School v. Equal Employment Opportunity Commission (2012) գործով Գերագույն դատարանը պաշտոնապես ճանաչել և կիրառել է «հոգևորականի բացառության» (ministerial exception) դոկտրինը, որն արգելում է աշխատանքային խտրականության մասին օրենքների կիրառումը կրոնական կազմակերպությունների նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է իրենց «հոգևորականների» (լայն իմաստով՝ կրոնական գործառույթներ կատարող անձանց) աշխատանքի ընդունման, պահպանման կամ ազատման հարցերին։ Եկեղեցիներն ունեն սահմանադրական իրավունք՝ առանց պետական միջամտության ինքնուրույն ընտրելու իրենց հոգևոր ղեկավարներին։

Այսպես՝ Hosanna-Tabor գործով ԱՄՆ Գերագույն դատարանը նշել է.

«Հասարակության շահը՝ աշխատանքի ոլորտում խտրականության դեմ օրենքների կիրառման հարցում, անկասկած, կարևոր է։ Սակայն ոչ պակաս կարևոր է նաև կրոնական խմբերի շահը՝ ինքնուրույն ընտրելու, թե ով պետք է քարոզի իրենց հավատը, ուսուցանի իրենց դավանանքը և իրականացնի իրենց առաքելությունը։ Երբ աշխատանքից ազատված հոգևորականը դատական հայց է ներկայացնում իր եկեղեցու դեմ՝ պնդելով, որ իր ազատումը եղել է խտրական, ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությունն արդեն իսկ կատարել է անհրաժեշտ հավասարակշռումը։ Եկեղեցին պետք է ազատ լինի ընտրելու նրանց, ովքեր կուղղորդեն իրեն իր ճանապարհին»:

Ի դեպ, իմ ուսանողների էմպիրիկ հետազոտությունները վկայում են այն մասին, որ Եկեղեցու և հոգևորականների միջև աշխատանքային իրավահարաբերություններ չեն ծագում, աշխատանքային պայմանագիր չի կնքվում, հոգևորականները ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմաստով աշխատավարձ չեն ստանում և այլն։ Թեև պետությունը, ըստ ուսանողների հետազոտության, ճանաչում է հոգևորականների ծառայությունը որպես թոշակի իմաստով ստաժ, սակայն դա դուրս է աշխատանքային իրավունքի տիրույթից։

Այսպիսով՝ ոչ միայն ՀՀ սահմանադրական իրավունքի և ՄԻԵԴ-ի իրավունքի, այլ նաև ճյուղային օրենսդրության տեսանկյունից «Եկեղեցի – հոգևորական» բնույթի նման հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական) դատարանի ենթակայությունից»,- նշել է պրոֆեսոր Ղամբարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեքենան վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից մեծ տարածություն, կտրուկ չարգելակել

Հաջորդ գրառումը

Դա մարդկանց աշխատավարձն է, որը հավաքվել է և տարվա վերջում է տրվել. ասեմ ավելին՝ էլի է տրվելու. Ալեն Սիմոնյանը՝ պարգևավճարների մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

Դա մարդկանց աշխատավարձն է, որը հավաքվել է և տարվա վերջում է տրվել. ասեմ ավելին՝ էլի է տրվելու. Ալեն Սիմոնյանը՝ պարգևավճարների մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական