Եթե ՀՀ վարչապետը ինձ խնդրի, ես վայրկյան անգամ չեմ ընդդիմանա այդ խնդրանքին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է աներկբա կատարել sms-ով վարչապետից ստացած համապատասխան հորդորը։
«Նենց չի է, որ վարչապետը գիշերը որոշել է, որ սա, սա, սա պետք է տեղափոխվեն։ Մարդիկ, բոլորը-բոլորը ունենում են խնդիրներ, ստեղծում են խնդիրներ և սխալներ են անում: Անձնական սխալների մասին չէ խոսքը, կամ անձի, այլ համակարգի, արդարադատության, այն իրավիճակի, որի մասին նաև մեր ընդդիմադիր գործընկերներն են բարձրաձայնում: Այդ արձանագրումներից հետո երկրի ղեկավարը պարտավոր է հետևություններ անել, որովհետև իր վրա է ամբողջ պատասխանատվությունը»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահն անդրադարձավ նաև օրեր առաջ մի շարք պաշտոնյաների ազատումներին՝ շեշտելով, որ պատճառը եղել են գերատեսչությունների առջև դրված, սակայն չլուծված խնդիրները։
«Եվ դրա մասին վարչապետն ասաց նաև կառավարության նիստի ժամանակ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։