Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե զինծառայության մասին նոր օրենքն ընդունվի, ՄԻՊ-ն իրավասու է դիմել ՍԴ. Մանասյան

29/05/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անընդունելի եմ համարում ցանկացած սոցիալական շերտավորում, որը կարող է առնչություն ունենալ նաև սահմանադրական պարտավորությունների հետ, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Չի կարելի այնպիսի իրավական մեխանիզմներ նախատեսել, որոնք կարող են տպավորություն ձևավորել, թե որևէ պարտականության հետ կապված արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ՝ գումար ունենալով կամ չունենալով։

Բացի այդ՝ բանակում մեծ տարածում ունեն ոչ կանոնադրական հարաբերությունները, և իմ մտահոգությունն այն է, որ ռիսկերը բավարար չափով գնահատված չեն»,- նշեց Անահիտ Մանասյանը։

Նա միաժամանակ նշեց, որ օրինագիծն իր հետ նախապես չի քննարկվել և չի ուղարկվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

«Եթե օրինագիծն ընդունվի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, հետևաբար ես կարող եմ դիմել Սահմանադրական դատարան»,- ընդգծեց ՄԻՊ-ը։

Նա վստահեցրեց, որ գործադիր իշխանության կողմից որևէ միջամտություն չի զգացել իր աշխատանքում։ «Բազմաթիվ օրինակներ կան, երբ մենք դիմել ենք Սահմանադրական դատարան՝ կառավարության կողմից դրական եզրակացություն ստացած նախագծերի առնչությամբ»,- վստահեցրեց Մանասյանը։

Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկում է գումարի դիմաց զինվորական ծառայության ժամկետը կրճատել 1 կամ 4 ամսով։

Նախագծով զինծառայությունից խուսափողները հնարավորություն կունենան ազատվել պատասխանատվությունից՝ այն լրացնելով կամ կրճատված ժամկետը կրելով և համապատասխան գումարները պետական ​​բյուջե մուտքագրելով։

Պաշտպանության նախարարությունը որոշակի առաջարկություններ է արել, որոնց համաձայն՝ ժամկետային զինծառայողը կարող է վճարել 18 միլիոն դրամ և ծառայել 4 ամիս կամ վճարել 24 միլիոն դրամ և ծառայել 1 ամիս։ Բացի այդ, առաջարկվում է մինչև 18 տարին լրանալը քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել պարտադիր տուրք՝ 15 մլն դրամ։ Փաթեթը դրական եզրակացություն է ստացել կառավարությունից, սակայն խորհրդարանական համապատասխան հանձնաժողովը հասարակության մեջ հնչող քննադատությունների պայմաններում անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է քննարկումը։ Փոփոխությունները նախկինում քննադատել էր նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմ լիազորությունները տարածվում են բացառապես պաշտոնատար անձանց վրա. ՄԻՊ-ը հրաժարվեց գնահատական տալ Աննա Հակոբյանի վիրավորական գրառումներին

Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությունը մեծ զարգացում է ապրել, գիտնականները ցուցաբերում են համակարգված մոտեցումներ

Համանման Հոդվածներ

Մամուլի տեսություն

Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ․ «Ժողովուրդ»

30/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի. հայտարարություն. Հայկ Դեմոյան

30/10/2025
Նորություններ

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել

30/10/2025
Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Հաջորդ գրառումը

Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությունը մեծ զարգացում է ապրել, գիտնականները ցուցաբերում են համակարգված մոտեցումներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական