Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը գրում է. «Սիրիայում Ցեղասպանություն է։ Թրքամետ ուժերը Թուրքիայի ռազմական աջակցության ներքո զանգվածաբար ոչնչացնում են ալավիներին, քրիստոնյա արաբներին, դրուզներին և տեղացի հայերի մեջ արդեն կան սպանվածներ։
Ինչպես° է արձագանքում Եվրոպան։
Գերմանիան կոչ է անում ցեղասպանվող ազգային փոքրամասնություններին «լեզու գտնել» ցեղասպան թրքամետ «դեմոկրատ ուժերի» հետ։
Իսկ ԵՄ ն պաշտոնապես դատապարտում է …ուշադրություն…այն մարդկանց, ովքեր դիմադրում են ( կռիվ են տալիս) իրենց ոչնչացնող «դեմոկրատ ուժերի ներկայացուցիչների վայրենիներին»։
Հիմա հուսամ հասկացաք , թե քանի կոպեկ արժի «ժողովրդավար Եվրոպայի» մարդասիրությունը։
Հա մեկ էլ մի բան ասեմ, չկասկացեք, որ եթե երկրում շարունակվի «թավշյա» իշխանության ադրբեջանահաճո և թրքամետ քաղաքականությունը, ապա այս ամենը սպասում է նաև մեզ»։