Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե գրված է՝ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, նշանակում է՝ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի. Սիմոնյան

25/03/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համամիտ չէ ընդդիմության այն պնդումների հետ, թե Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը գնում է միակողմանի զիջումների։

«Առաջին հերթին, ընդիմությունը այդ տեքստը տեսե՞լ է, որ այդպիսի բան է ասում: Երկրորդը, ո՞նց կարող է միակողմանի լինել եթե բոլոր դրույթները վերաբերում է երկու կողմին: Դրա տրամաբանությունը թող իրենցից որևիցե մեկը բացատրի, մենք էլ քննարկենք, հասկանանք, թե ինչն է դրա միակողմանի զիջում:

Դա աբսուրդ է ու անլուրջ է։ Այդ բոլոր մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում, թող գան, իմ դեմը կանգնեն, կամ ամբիոնից ելույթ ունենան, փորձեն այդ իրենց ասածը որևիցե ձևով հիմնավորեն»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանությունները կապիտուլյացիայի են գնում, ԱԺ նախագահը նկատեց՝ առաջին ամենահայտնի կապիտուլյացիան Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր 2018 թվականին հայ ժողովրդի առաջ։

 «Երկրորդը, երբ դու ասում ես՝ իշխանության ոճը հայտնի է, և դրանով ես հիմնավորում ասելիքդ՝  առանց տեքստի հետ ծանոթանալու, դա անլուրջ տպավորություն է տալիս, դա քաղաքական գործչին վայել գործելաոճ չէ:

Բազմիցս հայտարարվել, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին։ Եթե օրինակ, այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի։ Ասենք, մարդ, ինչքա՞ն կարելի է նույն անիմաստ խոսակցությունը կրկնել»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանը պարբերաբար խախտումներ է անում բանակցային գործընթացում, իսկ Հայաստանը սրբորեն կատարում է իր խոստացածը, Ալեն Սիմոնյանն ասաց.

«Հիմա եթե դիմացինը պայմանականորեն վատ բան է անում, դա նշանակում է մենք էլ վատը անե՞նք: Մենք մեր վարկը ունենք, մեր դիրքը ունենք: Տեսեք՝ ինչքան լրատվամիջոց կա Հայաստանի Հանրապետությունում, ինչքան ազատ են լրատվամիջոցները: Հիմա ինչ-որ երկրներում դա ազատ չի, օրինակ Ադրբեջանում, ըստ ԵՄ չափանիշների՝ խոսքի ազատությունը այդ աստիճանի չէ: Հիմա մենք էլ սկսենք իրենց հետ համեմատվե՞լ»:

ԱԺ նախագահը միաժամանակ շեշտեց՝ ժողովրդավար լինելով՝ Հայաստանն անվտանգություն է շահում։

«Այն, որ եվրոդիտորդները գալիս են և սահմանին անցկացնում են հսկողություն, այն, որ միջազգային զեկույցներ ենք ունենում, այն, որ ՀՀ-ին օգնություն է տրամադրվում, այն, որ ՀՀ-ի հետ համագործակցություն է տեղի ունենում, բա այդ ամեն ինչը դրա հաշվին է տեղի ունենում: Կարո՞ղ է մեր դուդուկի կամ մեր սիրուն հայի աչերի համար է այդ ամեն ինչը տեղի ունենում: Հետո էլ բողոքում եք, ասում եք մեր վրա հարձակվեցին, աշխարհը ձայն չհանեց: Բա սխալ ենք մեզ պահել ինչ-որ հարցերում, պատմության ընթացքում, հիմա ճիշտ ենք մեզ պահում: Եվրոպական ընտանիքի, մարդու իրավունքների արժեքների, խոսքի ազատության արժեքների տրամաբանության մեջ ենք պահում։ Դրանից էլ եք բողոքո՞ւմ»,- հարց ուղղեց Սիմոնյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ը և Ուկրաինան քննարկում են Սև ծովում կրակի դադարեցման հարցը. Bloomberg

Հաջորդ գրառումը

ՌԴ սահմանապահ զորքերի մեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ սահմանապահ զորքերի մեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական