Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը, ինքնորոշմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին

24/04/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Աշխարհաքաղաքական տեսության մեջ կա մի մոտեցում, որը, կարծում եմ, մշտապես արդիական է, այն է՝ եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում որևէ տարածքում, ապա խոչընդոտում է այդտեղի ավտոխտոն ժողովուրդների անկախացմանը, ինքնորոշմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին: Դրանք հավելյալ ռիսկեր են ստեղծում գերտերության շահի սպասարկման, դրա առաջխաղացման համար:

Նույն կոնցեպտը կարելի է կիրառել նաև Հայոց ցեղասպանությունը վերլուծելիս:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության համատեքստում տրանսպորտային միջանցքներին՝ նախ և առաջ անհրաժեշտ է դիտարկել Բաղդադ-Բեռլին երկաթուղային մեգա-նախագիծը, որի նպատակը Գերմանիայի գաղութականացման ռազմավարության իրականացումն էր:

Մասնավորապես, այդ՝ 2500 կմ երկարություն ունեցող երկաթուղու նախագիծը կոչված էր ապահովելու Գերմանիայի ելքը դեպի նավթային պաշարներով հարուստ Միջագետք՝ ներկայիս Իրաքի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի հյուսիսային, Սիրիայի արևելյան տարածքներ, որոնք այն ժամանակ մտնում էր Օսմանական կայսրության կազմի մեջ: Այս լոգիստիկայում առանցքային նշանակություն ուներ Բասրայի նավահանգիստը՝ Շատ-ալ-Արաբ գետի ափին, որով հնարավոր էր ելք ապահովել դեպի Պարսից ծոց:

Նախագիծը հակասության մեջ էր մտնում Անգլիայի աշխարհաքաղաքական նկրտումների հետ, ինչի հետևանքով 1913 թ. Պարսից ծոցի ու Քուվեյթի կարգավիճակի շուրջ ընթացող անգլո-գերմանա-ֆրանսիական բանակցությունների արդյունքում որոշվեց, որ Բեռլին-Բաղդադ միջանցքը կավարտվի հենց Բասրայում՝ առանց Պարսից ծոց դուրս գալու հնարավորության:

Դրանով իսկ Անգլիան վերահաստատեց սեփական ազդեցությունը Թուրքիայում, ինչը մեծ հաշվով շարունակվում է առ այսօր: Ի դեպ, պատահական չէ, որ մի շարք արևմտյան հետազոտողներ դիտարկում են Բեռլին-Բաղդադ երկաթուղու կառուցումը որպես Առաջին աշխարհամարտի առանցքային շարժառիթ:

Թուրքիայի տարածով երկաթուղու կառուցումը հսկայական աշխատուժ էր պահանջում: 1914 թ.-ից ի վեր թուրքական կառավարությունը որոշում կայացրեց 16-60 տարեկան բոլոր հայ տղամարդկանց պարտադիր զինվորական աշխատանքի զորկակոչել՝ տանջամահ անելով նրանց երկաթուղու շինարարական աշխատանքներին:

Աշխատանքներն ավարտելուն պես հայերը տեղում սպասնվում էին: Նաև հենց այդ երկաթուղով դեպի սիրիական անապատներ տարհանվեցին բազմաթիվ հայեր:

Բեռլին-Բաղդադի կառուցման աշխատանքները ավարտին հասցվեցին 1940 թ.-ին՝ լիովին այլ աշխարհաքաղաքական պայմաններում, սական դրա դերը թե ցեղասպանության, թե հայերի տարհանման հարցում առավել քան ակնհայտ է»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար. ուղիղ եթեր՝ Տավուշից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026
Նորություններ

Ռոբերտ Աբաջյանի «կեղծ պապիկի» տունը «պաժառ» է ընկել. «Հրապարակ»

16/05/2026
Նորություններ

Հանրային քննարկում` ինչպե՞ս են մեզանից գողանում ընտրությունները և ի՞նչ կարող ենք անել հունիսի 7-ին. Արման Թաթոյան

16/05/2026
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար. ուղիղ եթեր՝ Տավուշից

Ամենաշատ ընթերցվածը

15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
Screenshot
Նորություններ

Հայաստանյան իշխանությունները իրականացնում են լիարժեք թուրքական քաղաքականություն. Մհեր Աբրահամյան

16/05/2026

Հայաստանի պատգամավոր և նախկին առողջապահության նախարար (այժմ սոցապ նախարար) Արսեն Թորոսյանը խոստովանել է, որ Թուրքիայի արևելյան նահանգները ներառող «Մեծ Հայաստան»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական