Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Եզդի ժողովրդի որդի Ուսուբ Բեկ Թեմուրյան

Արա Նախշքարյանի ԴԲ էջից, –

Եզդի ժողովրդի որդի Ուսուբ Բեկ Թեմուրյան – Հայաստանի քաղաքական, հասարակական, ռազմական և ազգային -ազատագրական առաջնորդ։

Ծնվել ու ապրել է Արարատ լեռան հովիտներում, հայկական միջավայրում: Սովորել է Գևորգյան ճեմարանում, երիտասարդ վարդապետ Կոմիտասի հետ միասին:

Հետագայում Ուսուբ Բեկը դառնում է Կոմիտասի մտերիմ ընկերը: Երբ մեծ կոմպոզիտորը թափառում էր գյուղերով և ձայնագրում եզդիական երաժշտության դրվագներ, Ուսուբ Բեկը նրա հավատարիմ ուղեկիցն էր։

Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր (1918 – 1920): Ուսուբ Բեկը արժանի տեղ է գրավում 1918 թվականի մայիսին հավատարմորեն կռվածների մեջ և պաշտպանում Հայաստանի անկախության իրավունքը։

2020 թվականի սեպտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փողոցներից մեկը անվանվեց Ուսուբ Բեկ Թեմուրյանի պատվին: