Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Դրա՞մ, թե նաև արտարժույթ

Վարկերը տրամադրել միայն ՀՀ դրամո՞վ, թե նաև արտարժույթով. ԱԺ լիագումար նիստին ընդառաջ և  երկրորդ ընթերցումից առաջ՝ համապատասխան օրինագիծն այսօր քննարկվել է Ֆինասնավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Քննարկումը թեժ է եղել՝ հանձնաժողովի նախագահն ու ընդդիմադիրը հակառակ տեսակետեր են ունեցել:

Հիշենենք, որ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխության համաձայն՝ բանկերը եւ վարկային կազմակերպությունները բնակարանային հիպոտեկային կրեդիտները տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով:

Ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձանց կարող են տրամադրվել նաեւ արտարժույթով: