Վարկերը տրամադրել միայն ՀՀ դրամո՞վ, թե նաև արտարժույթով. ԱԺ լիագումար նիստին ընդառաջ և երկրորդ ընթերցումից առաջ՝ համապատասխան օրինագիծն այսօր քննարկվել է Ֆինասնավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: Քննարկումը թեժ է եղել՝ հանձնաժողովի նախագահն ու ընդդիմադիրը հակառակ տեսակետեր են ունեցել:
Հիշենենք, որ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխության համաձայն՝ բանկերը եւ վարկային կազմակերպությունները բնակարանային հիպոտեկային կրեդիտները տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով:
Ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձանց կարող են տրամադրվել նաեւ արտարժույթով: