Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Դուրովը մինչև 2025-ի մարտ ամիսն իրավունք չունի Ֆրանսիայից հեռանալ

Պավել Դուրովին արգելվում է լքել Ֆրանսիան մինչև 2025 թվականի մարտ ամիս. գրել է Paris Match ամսագիրը։

Դուրովը ձերբակալվել էր Փարիզից դուրս գտնվող Լե Բուրժե օդանավակայանում, նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար՝ կապված հաղորդագրությունների հավելվածում ենթադրյալ անօրինական գործունեության հետ:

Դատարանը նրան ազատ է արձակել 5 միլիոն եվրո գրավի դիմաց՝ առանց Ֆրանսիայի տարածքը լքելու իրավունքի։