Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Դեր Լեյենի կուսակցությունը հաղթեց

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), որի անդամ է Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, առաջին տեղն է զբաղեցրել Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրություններում։

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ը նտրությունների առաջին նախնական արդյունքները հրապարակել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը Բրյուսելում։

Այդ տվյալներով՝ ԵԺԿ-ն Եվրախորհրդարանում ստացել է 181 մանդատ՝ մեկով պակաս, քան 2019 թվականի նախորդ ընտրություններում։ Երկրորդ տեղը (135 տեղ) բաժին է ընկել սոցիալիստներին և դեմոկրատներին: