Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Դեր Լեյենի կուսակցությունը ԵԽ-ում կորցրել է 7 մանդատ

Հրապարակվել են հունիսի 6-9-ը կայացած Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները։

 Կազմակերպության կայքից տեղեկանում ենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որն աջակցում է Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, կորցրել է 7 մանդատ՝ ստանալով 184 մանդատ նոր խորհրդարանում։

Չնայած դրան, կուսակցությունն այս անգամ պահպանեց իր առաջատար դիրքը։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը, որի  ներկայացուցիչները կզբաղեցնեն 139 մանդատ։

«Եվրոպական նորացում» կուսակցությունը և «Եվրոպական պահպանողականներ և բարեփոխիչներ» աջակողմյան կուսակցությունը օրենսդիր մարմնում ներկայացված կլինեն համապատասխանաբար 80 և 73 պատգամավորներով։

«Ժառանգություն» և «Ժողովրդավարություն» կուսակցությունը նոր խորհրդարանում կմասնակցի 58 մանդատով, իսկ Կանաչների կուսակցությունը՝ 52 մանդատով։

Եվրախորհրդարանում մանդատների ընդհանուր թիվը 720 է։