Հրապարակվել են հունիսի 6-9-ը կայացած Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները։
Կազմակերպության կայքից տեղեկանում ենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որն աջակցում է Եվրահանձնաժողովի ներկայիս ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, կորցրել է 7 մանդատ՝ ստանալով 184 մանդատ նոր խորհրդարանում։
Չնայած դրան, կուսակցությունն այս անգամ պահպանեց իր առաջատար դիրքը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը, որի ներկայացուցիչները կզբաղեցնեն 139 մանդատ։
«Եվրոպական նորացում» կուսակցությունը և «Եվրոպական պահպանողականներ և բարեփոխիչներ» աջակողմյան կուսակցությունը օրենսդիր մարմնում ներկայացված կլինեն համապատասխանաբար 80 և 73 պատգամավորներով։
«Ժառանգություն» և «Ժողովրդավարություն» կուսակցությունը նոր խորհրդարանում կմասնակցի 58 մանդատով, իսկ Կանաչների կուսակցությունը՝ 52 մանդատով։
Եվրախորհրդարանում մանդատների ընդհանուր թիվը 720 է։