Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Դատարանը պարտավորեցրել է Սոֆյա Հովսեփյանին ներողություն խնդրել Արսեն Թորոսյանին վիրավորելու համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հերթական դատական գործն է շահել բոլոր ատյաններում:

«Ըստ այդմ՝ դատարանը պարտավորեցրել է Սոֆյա Հովսեփյանին ներողություն խնդրել` տեղադրելով հետևյալ հայտարարությունը:

«Ես՝ Սոֆյա Հովսեփյանս, ներողություն եմ խնդրում Արսեն Թորոսյանից։

04.08.2023 թվականին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում պարոն Թորոսյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ հրապարակումն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Արսեն Թորոսյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Թորոսյանից»,- գրել է Թորոսյանը: