Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում տեղի կունենա «X հիվանդության» քննարկումը, որը կարող է 20 անգամ ավելի մահացու լինել, քան կորոնավիրուսի համաճարակը։ Այս մասին հաղորդվում է ֆորումի կայքում ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր նախազգուշացումներով, որ անհայտ «X հիվանդությունը» կարող է 20 անգամ ավելի շատ մահեր առաջացնել, քան կորոնավիրուսի համաճարակը, ի՞նչ նոր ջանքեր են անհրաժեշտ առողջապահական համակարգերը նախապատրաստելու բազմաթիվ մարտահրավերներին: – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ քննարկումը տեղի կունենա հունվարի 17-ին։ Բանախոսներն են լինելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, Բրազիլիայի առողջապահության նախարար Նիցիա Տրինիդադին, Astrazeneca դեղագործական ընկերության խորհրդի նախագահ Միշել Դեսմարայսը և այլ փորձագետներ։
Հունվարի 5-ին Գեբրեյեսուսը խորհուրդ է տվել չհրաժարվել պաշտպանիչ դիմակների օգտագործումից և պատվաստումներից COVID-19-ի և գրիպի դեմ՝ բազմաթիվ երկրներում հիվանդացության աճի պատճառով։
Միջոցառմանը ներկա կլինի Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։