Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

«Դալիի» հարվածից 3 կիլոմետրանոց կամուրջը փլուզվել է

ԱՄՆ Մերիլենդ նահանգում նավի հարվածից 3 կիլոմետրանոց կամուրջ է փլուզվել։

ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի կամուրջը 26-ի գիշերը, տեղական ժամանակով 1։27-ին փլուզվել է բեռնատար նավի հարվածի պատճառով. հաղորդում է The New York Times-ը։

Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։

Ըստ հրապարակման՝ կամրջին հարվածած բեռնանավը՝ «Դալի»-ն, նավարկում է Սինգապուրի դրոշի տակ։

Կամուրջը բացվել էր 1977 թվականին։