Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը տանկային հարձակում է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում։
Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը տանկերի միջոցով թիրախային հարձակում է իրականացրել։ Ըստ բանակի մամուլի ծառայության՝ գործողությունը տեղի է ունեցել ռազմական գործողությունների հաջորդ փուլերին նախապատրաստվելու նպատակով։
Ինչպես նշել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, գործողությունը ղեկավարել է Գիվատիի բրիգադը։
Գիշերվա մարտերի ընթացքում իսրայելցի զինվորականները «հարվածել են բազմաթիվ ահաբեկիչների, ահաբեկչական ենթակառուցվածքի և հակատանկային հրթիռների արձակման կետերին, իրականացրել մարտադաշտի նախապատրաստման գործողություններ». ասվում է հաղորդագրության մեջ։ Դրանից հետո իսրայելցի զինվորականները լքել են մարտական դիրքը։