Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Գիշերային հարձակում՝ տանկերով

Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը տանկային հարձակում է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում։

Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը տանկերի միջոցով թիրախային հարձակում է իրականացրել։ Ըստ բանակի մամուլի ծառայության՝ գործողությունը տեղի է ունեցել ռազմական գործողությունների հաջորդ փուլերին նախապատրաստվելու նպատակով։

Ինչպես նշել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, գործողությունը ղեկավարել է Գիվատիի բրիգադը։

Գիշերվա մարտերի ընթացքում իսրայելցի զինվորականները «հարվածել են բազմաթիվ ահաբեկիչների, ահաբեկչական  ենթակառուցվածքի և հակատանկային հրթիռների արձակման կետերին,  իրականացրել մարտադաշտի նախապատրաստման գործողություններ». ասվում է հաղորդագրության մեջ։ Դրանից հետո իսրայելցի զինվորականները լքել են մարտական ​​դիրքը։