Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոնգրեսականները Թուրքիայից պահանջում են ՀԱՄԱՍ-ի դեմ քայլեր ձեռնարկել

26/10/2023
- Միջազգային, Նորություններ

ԱՄՆ-ում մի խումբ կոնգրեսականներ հայտարարել են, որ Թուրքիան աջակցում է «ՀԱՄԱՍ» խմբավորմանը և դրա վերաբերյալ անցյալ շաբաթ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։ Իսկ այժմ էլ նամակ են ուղարկել պետքարտուղար Անտոնի Բլինքնեին։ Նշվում է, որ նամակը Բլիքնենին են ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի Հունաստանի հետ բարեկամության խմբի համանախագահներ Քրիս Պապպասը և Գուս Բիլիրակիսը։

Նամակում մասնավորապես նշվում է․ «ՀԱՄԱՍ խմբավորման գործողություններին աջակցելու գործում ունեցած դերի համար առաջարկում ենք վճռական քայլեր ձեռնարկել Թուրքիայի Հանրապետությանը պատասխանատվության ենթարկելու համար»։

«Թուրքիան ՀԱՄԱՍ-ին հնարավորություն տվեց դաժան ահաբեկչական գործողություններ իրականացնել Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հետ ունի քաղաքական, լոգիստիկ և ֆինանսական կապեր։ Ուստի մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը դիվանագիտական և ազգային անվտանգության միջոցներով խզել այդ կապերը։ Ցանկանում ենք, որ Թուրքիայից պահանջեք  անհապաղ և առանց վարանելու քայլեր ձեռնարկի ՀԱՄԱՍ-ի դեմ»,- նշում են կոնգրեսականները։

Նամակում կոնգրեսականները հիշատակել են նաև Էրդողանի խոսքերը՝ նշելով, որ նա  պաշտպանել է ՀԱՄԱՍ-ին՝ ասելով որ այն ահաբեկչական կազմակերպություն չէ։

Նշվում է, որ Անկարայի աջակցությունը ավելի է, քան զուտ հռետորաբանությունը։ Եվ քննադատվում է, այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն բավականաչափ ուշադրություն չի դարձնում այդ հարցին։ Ներկայացվում է, որ նախագահ Էրդողանը ավելին քան մեկ տասնամյակ Թուրքիան դարձրել է ՀԱՄԱՍ-ի ապաստարան և փորձագետները Թուրքիան համարում են ՀԱՄԱՍ-ի երկրորդ ամենամեծ բազան Գազայից հետո։ Ինչպես նաև նշվում է, որ 2012-ից Թուրքիան Ստամբուլում հյուրընկալել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևին։

Նամակում ԱՄՆ պետքարտուղարությունից պահանջվում է Թուրքիային  ներկայացնել հետևյալ 6 պահանջները։

1․ ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես հռչակել ահաբեկչական կազմակերպություն։

2․ Փակել Թուրքիայում գործող ՀԱՄԱՍ-ի բոլոր մասնաճյուղերը, այդ թվում ՝Ստամբուլինը։

3․ Թուրքիայում գտնվող ՀԱՄԱՍ-ի բոլոր պաշտոնյաններին զրկել Թուրքիայի քաղաքացիությունից և բռնագրավել անձնագրերը։

4․ ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներին արտաքսել Թուրքիայից և արգելել կրկին մուտք գործել։

5․ Հետաքննել, թե արդյոք թուրքական բանկերը ներգրավված են ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման մեջ և արդյունքների մասին զեկուցել ԱՄՆ պետդեպարտամենտին և պատժամիջոցներ կիրառել նման ֆինանսավորման մեջ ներգրավված բանկերի դեմ։

6․ Հետաքննել, թե արդյոք թուրք պաշտոնյաները ներգրավված են եղել ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակման մեջ, և դրա արդյունքների մասին զեկուցել ԱՄՆ պետդեպարտամենտին:


Աղբյուր` 
sozcu.com.tr

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button
Նախորդ գրառումը

Թուրք վերլուծաբան․ «Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները Հայաստանը դիտարկում են որպես խոչընդոտ»

Հաջորդ գրառումը

Գիշերային հարձակում՝ տանկերով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հորմուզի նեղուցն ականապատված է, մեկ նավ հրդեհվել է. Իրանը նորից է զգուշացնում ԱՄՆ-ին «չարաճճիություններ չանել»

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու դեպքով կրտսեր սերժանտի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026
Նորություններ

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026
Հաջորդ գրառումը

Գիշերային հարձակում՝ տանկերով

Լրահոս

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026

Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում 1. Հայաստանում ՉԿԱ քաղաքական կյանք։ Մենք չպետք է ձևացնենք, թե ունենք քաղաքական պրոցես, կամ ասենք...

Հորմուզի նեղուցն ականապատված է, մեկ նավ հրդեհվել է. Իրանը նորից է զգուշացնում ԱՄՆ-ին «չարաճճիություններ չանել»

23/07/2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հինգշաբթի  ականապատված Հորմուզի հարավային նեղուցով անցնելու փորձից հետո մի տանկեր հրդեհվել է, մինչդեռ երկու այլ նավեր...

Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու դեպքով կրտսեր սերժանտի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ...

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական