Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Գերմանիան Լեհաստանի՝ 1,3 տրիլիոն դոլարի փոխհատուցման պահանջը մերժել է

Գերմանիայի ԱԳՆ-ն պաշտոնապես մերժել է Լեհաստանին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառված վնասների փոխհատուցման պահանջը։

Լեհաստանի հղած նոտային ի պատասխան՝ Գերմանիայի ԱԳՆ-ն փոխհատուցումների հարցը փակված է անվանել։

Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները հայտարարել էին, որ Գերմանիայից պահանջում են գրեթե 1,3 տրիլիոն դոլար փոխհատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմից պատճառված վնասների համար:

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Բեռլինը մտադիր չէ վճարումներ կատարել Լեհաստանին՝ ընդգծելով, որ երկիրն արդեն փոխհատուցել է բոլոր կորուստները։

Հերթական մերժումից հետո Լեհաստանը խնդրի լուծման համար դիմել է ՄԱԿ-ի օգնությանը։