Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Գարիկ Գալեյանի վիճակը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վիճակը ստենտավորումից հետո փոքր–ինչ սրվել է, նա գնացել է «Աստղիկ» բժշկական կենտրոն հետազոտության։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Գարիկը հենց հիմա հիվանդանոցում է, այսօր առավոտյան է տեղափոխվել և կրկին անցնում է հետազոտություններ»,–ասաց փաստաբանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 24-ին Գալեյանը, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր «Աստղիկ» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանի մեքենայի մեջ  3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Սեպտեմբերի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։ Կալանքը փոխարինվել է տնային կալանքով, որը երկարաձգվել է։ Գալեյանն իրավունք չունի անգամ այցելել Եռաբլուր՝ որդու գերեզմանին։