Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Գահակալության արարողությանը Հռոմի նոր Պապը հանդիպել է Զելենսկու և նրա կնոջ հետ. BBC

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը  Վատիկանում սեղմել են նոր Պապ Լեո XIV-ի ձեռքը նրա գահակալության արարողության ժամանակ. Գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Արարողության ժամանակ Զելենսկին նստած է եղել  Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կողքին։ Վենսը՝ մոտակայքում։

Վերջին անգամ Զելենսկին և Վենսը Սպիտակ տանը հանդիպել են փետրվարին, երբ Զելենսկին, Վենսը և Թրամփը պատմական վեճ են ունեցել Ուկրաինայի պատերազմի և ԱՄՆ-ի օգնության թեմայով հանդիպմանը։

Կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարը պատարագի ավարտին իր աղոթքում մտահոգություն է հայտնել Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ՝ ասելով. «Նահատակված Ուկրաինան սպասում է արդար և երկարատև խաղաղության բանակցությունների մեկնարկին»։

Պատարագից հետո նա հանդիպել է  Ուկրաինայի նախագահի և առաջին տիկին Օլենա Զելենսկայայի հետ։

Նշենք, որ երդմնակալության պատարագի ժամանակ նոր Հռոմի պապ Լեո XIV-ին հանձնվել են պապական իշխանության խորհրդանիշներ՝ «Ձկնորսի մատանին» և օմոֆորիոնը։

Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում հանդիսավոր արարողությունը սկսվեց նրանով, որ Հռոմի պապը, Արևելյան կաթոլիկ եկեղեցիների պատրիարքների ուղեկցությամբ, իջավ Սուրբ Պետրոսի տաճարի դամբարան, որտեղ նա ծնկի իջավ և աղոթեց Հռոմի առաջին եպիսկոպոսի մասունքների մոտ։

Հռոմի պապը առաքյալի պատկերով ոսկե մատանի ստացավ ավետարանչության դիկաստերիայի պրոպրեֆեկտ, ֆիլիպինցի Լուիս Անտոնիո Տագլեից։ «Ձկնորսի մատանու» նվիրաբերումը խորհրդանշում է Հռոմի պապի նշանադրությունը եկեղեցու հետ։

Արարողությանը մասնակցելու համար հավաքվել է առնվազն 250 հազար ուխտավոր։ Հանդիսությանը ներկա են նաև 156 օտարերկրյա պատվիրակություններ և երկրների առաջնորդներ: