Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունը դեռևս ավարտված չէ. փաստաբան

Քննչական գործողությունը դեռևս ավարտված չէ, լրագրողներին քիչ առաջ ասաց Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։

Նա միաժամանակ նշեց, որ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։

Հարցին՝ իրավապահներն ինչ-որ բան առգրավե՞լ են, փաստաբանը նշեց՝ խուզարկությունը դեռևս ավարտված չէ։

Նշենք, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։