Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բրյուսելյան վերջին հանդիպումն Արցախը շրջափակումից ազատելու առումով արդյունք չի տվել. Փաշինյան

Հուլիսի 15-ի բրյուսելյան հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որեւէ կոնկրետ արդյունք չտվեց»,- հուլիսի 20-ի Կառավարության նիստում ասաց վարչապետ Փաշինյանը։

«Քաղաքկան առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների օրակարգը  Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը:

Մեր համոզմունքը եղել և շարունկում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների, այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ  և սպառնալից  հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը մեր գնահատմամբ,  ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է: Հիմա դա արդեն ոչ թե տեսական պնդում է, այլ  Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումը էլեկտրաէնեգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության  այլ ապրանքների՝ դեպի ԼՂ մատակարարման իսպառ բացակայությունն է, ԼՂ-ում հայերի բնակվելը անհնարին դարձնելու նպատակով:

Ցավով պետք է ընդգծել, որ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցվում է  բացել Լաչինի  միջացնքը, մինչ օրս չեն կատարվել: Այդուհանդերձ, մենք պետք է շարունակենք աշխատանքները այս ուղղությամբ:

Անհրաժեշտ է աշխատանքներ տնել նաեւ ԼՂ-ում  հաստատված հումանիտար ճգնաժամը միջազգային  մամուլում հնարավորինս լայն լուսաբանելու ուղղությամբ»,-հավելեց նա: