Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հոլանդիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան, Ասլան Ասլանյանի անունը դո՞ւ ես փոխանցել, որ արգելվի մուտքը Հայրենիք

Նիդեռլանդահայ դաշնակցական Ասլան Ասլանյանի մուտքը Հայաստան արգելվել է. տեղեկացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը․

«Վաղ առավոտյան զանգ եմ ստանում: Հոլանդիայի դաշնակցական ընկերներից մեկն է՝ Ասլան Ասլանյանը: Հուզված ձայնով տեղեկացնում է, որ Հայրենիք է եկել ընտանիքով, ՀՄԸՄ համահայկական բանակումին մասնակցելիք որդու, մի քանի այլ սկաուտների հետ, բայց իրեն սահմանապահներն արգելել են մուտք գործել երկիր:

Հայրենիքի ազգադավ իշխանությունը ԱՐԳԵԼԵԼ է: Ենթադրեցի, որ այս իշխանության կազմած խայտառակ սեւ ցուցակում է անունը: Հարցնում եմ՝ «ցույցերի մասնակցե՞լ ես», նկատի ունենալով հականիկոլական ակցիաները: Պատասխանում է՝ միշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների ու այդ երկրների դեմ:

Համահայկական միջոցառման է եկել, սրանք արգելք են դնում:  Թուրքի իշխանությունները: Հոլանդիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայան, դուրդ գալի՞ս է, թե հայրենի Արցախիցդ հրաժարված այս դավաճանական վարչախումբը ինչ  անում: Ասլան Ասլանյանի անունը դու՞ ես փոխանցել, որ արգելվի մուտքը Հայրենիք»,-գրել է Մանուկյանը: