Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Բրիտանացի դպրոցականը գիրք է գրել, որը բեսթսելեր է դարձել

Լոնդոնից ավագ դպրոցի մի աշակերտ գրել է ֆանտաստիկ ժանրի վեպ, որը դարձել է բեսթսելեր, գրում է Good News Network-ը։ Գիրք ստեղծելու գաղափարը նրա մոտ ծագել է կարանտինի ժամանակ։

16-ամյա Դիլան Բռենանը գիրքը սկսել է գրել 2020 թվականի ապրիլին, երբ հասկացել է, որ չափազանց շատ ժամանակ է ծախսում տեսախաղեր խաղալու վրա։ Վեպն ավարտվել է ինը ամիս անց, սակայն վերջնական տարբերակը թողարկվել է միայն 2022 թվականի հոկտեմբերին:

րիտանացու խոսքով՝ իրեն ոգեշնչել են իր սիրելի հեղինակները՝ Մարտինը, Տոլկինը եւ Սապկովսկին։ Բռենանի ստեղծագործության պատմությունը պտտվում է գլխավոր հերոսի՝ լորդ Սայմոն Փարգիոնի շուրջ, ով այցելում է իր մտերիմ ընկեր եւ թագավոր Էմաննար Վուդգերդին եւ բացահայտում միապետին սպանելու դավադրությունը:

Դիլանն ասում է, որ արդեն 150 դոլար է ստացել Իսպանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում վաճառքից, բայց ամեն օր իր գիրքը գնողների թիվն աճում է։