Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

“Բռնության” թանգարան ստեղծելու թուրքական նախաձեռնություն Էրզրումում

14/06/2021
- Նորություններ, Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախաձեռնության նպատակը հայերի “իրագործած բռնությունները բացահայտելն” է

Ցեղասպանության միազգային ճանաչումը փույային գործընթաց է: Նախ միջազգայնացման միջոցով ապահովվում է ցեղասպանության ճանաչումն աշխարհում: Երկրորդ փուլում քրեականացվում է արդեն միջազգայնորեն ճանաչված ցեղասպանության ժխտողականությունը: Երրորդ փուլում փորձ է արվու միջազգայնորեն ճանաչված և ժխտողականությունը քրեականացված ցեղասպանության փոխարեն միջազգայնացնել դրա հետևանքների վերացման հարցը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ակնհայտ են  արձանագրված հաջողությունները: Չհաշված Հայաստանի Հանրապետությանը, Հայոց ցեղասպանությունը պետականորեն կամ խորհրդարանի մակարդակով ճանաչել է 34 երկիր և 8 միջազգային հեղինակավոր կազմակերպություն ՄԱԿ-ի գլխավորությամբ: Ցավոք նույնը չենք կարող ասել ժխտողականության քրեականացման առումով, որքան էլ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը սպառեր թուրքական ժխտողականության դիրքերը:

 Ժխտողականությունը ընդամենը հաջորդականությամբ քրեականացրել է 7 երկիր՝ Շվեցարիան, Ֆրանսիան, Սլովենիան, Սլովակիան, Հունաստանը, Կիպրոսը և Բելգիան: Թվում էր, թե դրանով կասկածի տակ է դրվում Ցեղասպանության հետևանքների վերացման հարցի հետագա միջազգայնացումը, ինչը մեծապես կախված է ժխտողականության միջազգայնորեն քրեականացումից: Սակայն, չպետք է մոռանալ ամերիկյան գործոնի մասին: Ինչպես հայտնի է Հայոց ցեղասպանությունը 2019 թ. հոկտեմբերի 30-ին ճանաչեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պայատը, իսկ դեկտեմբերի 12-ին՝ Սենատը, ընդ որում ընդունված երկու բանաձևերում էլ ԱՄՆ-ի նախագահից պահանջվում է աշխարհում նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը և պայքարել ժխտողականության դրսևորումների դեմ: Թեև նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց վավերացնել ընդունված որոշումը, բայցևայնպես, առանց վավերացման էլ, Ցեղասպանությունն ԱՄՆ-ում Կոնգրեսի, այսինքն խորհրդարանի մակարդակով արդեն Ճանաչվել էր:

Ապրիլի 24-ի ուղերձում նախագահ Ջոզեֆ Բայտենը, բնութագրելով 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն, ճանաչումը խարհրդարանականից բարձրացրեց պետական մակարդակի: Դրանով, թերևս, վերջնականապես սպառվեցին թուրքական ժխտողականության դիրքերը:  Միացյալ Նահանգները աշխարհի միակ լիարժեք գերտերությունն է: Եթե նա ճանաչում է Ցեղասպանությունը, ակամա պատասխանատվություն է ստանձնում, որ վերացնի դրա հետևանքները, թեկուզ մասնակի:

Թուրքերը դա զգում են: Այդ իսկ պատճառով, Հայոց ցեղասպանության ճանաչումը դիրքերն սպառված  ժխտողականության քարոզարշավով հակակշռելու փոխարեն որոշել են ճանաչող պետություններին հակադրել նրանց իսկ իրականացրած “ցեղասպանությունները”, ուսումնասիրելով դրանք: Թերևս այդ առումով պատահական չէ Էրզրումում “Բռնության” թանգարան ստեղծելու նախաձեռնությունը: Այդ մասին հունիսի 2-ին գրել է տեղական “Erzurum Gazetesi”-ին, իսկ 3-ին ընդդիմադիր “Սյոզջու” թերթը, որոնցից արտատպել է Կ. Պոլսո “Հայ Թերթ” կայքէջը:

Ահա թե “Հինգ մլն. դոլար կազմող նվիրատվությամբ “Բռնության” թանկարան է ստեղծվում Էրզրումում” խորագրով ինչ է գրել “Սյոզջու”-ն. “Էրզրումի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել թանգարանի ստեղծմանը, որտեղ ներկայացվելու են 1918-ին նախորդող իրադարձությունները: Թանգարանի ստեղծումը 5 մլն. դոլարով հովանավորում է անանուն մի քաղաքացի:Էրզրումի քաղաքապետ Մեհմետ Սեքմենն ասաց. “Մեր արդարացի դատն աշխարհին պատմելու համար Էրզրումում 4 հազար քառ. մետր հողատարածքի վրա թանգարան և գրադարան ենք կառուցելու: Այդ նպատակով թանկարանի ենք վերածելու պատմական մի շինություն: Մեր նպատակը 1918-ից առաջ իրագործված բռնություններն աշխարհին ամբողջ ճշմարտությամբ ներկայացնելն է ”:

Նախ քաղաքապետ Սեքմենը հանդիպել է “Էրզրումի զարգացման ” հիմնադրամի նախագահ Էրդալ Գյուղելի և միևնույն հիմնադրամին առընթեր “Մշակույթի, արվեստի, պատմության ” հանձնաժողովի անդամների հետ և քննարկել ապագա թանգարանի կառուցման վայրը, ապա ասել է, որ Հայոց ցեղասպանության պնդումնեևը “հանիրավի ստեր” են, հայերի դեմ ցեղասպանություն չի իրագործվել, բայց բռնություն խաղաղ բնակիչների հանդեպ հայերը գործադրել են:

Սեքմենին հավելեց հիմնադրամի նախագահ Գյուզելը, մասնավորապես ասելով, որ ռուսներն բոլշևիկյան հեղափոխությունից հետո երբ հեռացան Էրզրումից, նրանց թողած զենքն անցավ հայ ավազակախմբերին, որոնք էլ զանգվածային սպանությունների դիմեցին քաղաքում, որոնց արդյունքը 1980-ից հետո հայնաբերված ընդհանուր գերեզմաններն են: Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Էրզրումի “Աթաթուրքի” անվան համալսարանի “Թուրք-հայկական հարաբերությունների ուսումնասիրման” կենտրոնի տնօրեն, դոկ. Էրոլ Քյուքչիօղլուն: Նա ընդգծեց Ղարաբադի Շուշին Էրզրումի քույր քաղաք հռչակելու անհրաժեշտությունը”: “Սյոզջու” թերթի հրապարակումը մեկնաբանության կարիքը չունի: Պարզապես ասենք, որ Էրզրումում “Բռնության” թանկարանի ստեղծումը միակ  նախաձեռնությունը չէ: “Ցեղասպանության և մարդկության դեմ իրագործված հանցագործությունների միջազգային ինստիտուտ” ստեղծելու նախաձեռնությամբ էլ Թուրքիայում հանդես է եկել “Բարձրագույն ուսումնական խորհուրդը”, ինչի մասին հունիսի 3-ին Զեքերիյա Սայի հոդվածով տեղեկացնում է իսլամամետ “Ենի Աքիթ” թերթը: Ինստիտուտի ստեղծման մասին, ինչպես հոդվածագիրն է նշում, դեռևս մայիսի 22-ին հայտարարել էր վերոհիշյալ խորհրդի նախագահ Յեքթա Սարաջը: Սայի վկայությամբ նախատեսվող ինստիտուտը սոսկ հայերի “ցեղասպանության անհիմն պնդումներով” չի զբաղվելու, այլև ուսումնասիրելու և բացահայտելու է աշխարհում մեծ տերությունների իրականացրած բոլոր ցեղասպանություններն ու հանցագործությունները, որոնց մեջ հոդվածագիրն առանձնացնում է կարմրամորթների ցեղասպանությունը և դրանում, չգիտես ինչու ԱՄՆ-ին խնայում և մեղադրում է Կանադային:

Հակոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինը շնորհավորել է Նաֆթալի Բենեթին Իսրայելի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Հաջորդ գրառումը

Ձկների մոտ կարող են խնդիրներ ծագել. հունիսի 14-ի աստղագուշակ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիտվայի պետական արխիվի կայքէջում վերականգնվել են Հայոց ցեղասպանության մասին արխիվային հրապարկումները

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածի թուրքական իշխանությունները դեպի Սուրբ Մակար վանք ուխտագնացությունը թույլ չեն տվել

08/05/2026
Նորություններ

Մինչև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքը ճանաչելու քարտեզը չլինի, ոչ ոք իրավունք չունի ստորագրել խաղաղության փաստաթուղթը. Էդմոն Մարուքյան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Ձկների մոտ կարող են խնդիրներ ծագել. հունիսի 14-ի աստղագուշակ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական