Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բուլղարիայի ամենահայտնի պատմամշակութային համալիրի սեփականատերը հայ է, իսկ Հայաստանում այդ շքեղ ամրոցի մասին ոչ ոք չգիտի. Ալեքսանդր Լապշինի անդրադարձը

08/04/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հասարակություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ներկայացրել է Վառնայից ոչ հեռու՝ բուլղարական Պլիսկա գյուղում գտնվող մի համալիր, որն իր մեջ ներառում է ամրոց, թանգարան և ռեստորանային համալիր։ Բլոգերի խոսքով՝ այս ամենն ստեղծել է ավելի քան 30 տարի առաջ Բուլղարիա տեղափոխված ազգությամբ հայ Կարեն Ալեքսանյանը։

«Այս համալիրը կոչվում է «Կիրիլիցայի տուն», այս վայրի մասին գիտի ամբողջ Բուլղարիան։ Այստեղ եղել են Բուլղարիայի նախագահը, նախարարներըը, պատգամավորները։ Իսկ ահա Հայաստանում այս շքեղ համալիրի մասին ոչ ոք չգիտի»,- տեսանյութում պատմում է Լապշինը։

Համալիրի տարածքում, բլոգերի ներկայացմամբ, կա ինչպես հայկական խաչքար, այնպես էլ բուլղարական այբուբենի՝ խաչքարի ոճով փորագրված տառեր։ Տարածքում առկա է նաև հին եկեղեցի, Բուլղարիայի պատմության թանգարան։
«Այստեղ բերում են դպրոցականների, այստեղ գալիս են քաղաքական գործիչներ։ Կիրիլիցայի թանգարանում ամեն բան մտածված է խիստ մանրակրկիտ կերպով։ Այստեղ կան հոգևորականների, Բուլղարիայի Բորիս Առաջինի արքայի և թագուհի Մարիա Բուլղարացու մոմե արձանիկներ»,- նշել է Ալեքսանդր Լապշինը՝ միաժամանակ ներկայացնելով ամրոցի բակում տեղադրված, կիրիլիցայով ստեղծագործած տարբեր հեղինակների կիսանդրիներ։

Ալեքսանդր Լապշինը նաև պատմում է, որ համալիրի տարածքում բավական զգալի տեղ է գրավում հյուրանոցային համալիրը։

«Առաջին հարկում ռեստորանն է, երկրորդ հարկում՝ հյուրանոցային համարները։ Բակում ամառային տաղավարներն են, մանկակակն խաղահրապարակը, որտեղ կարող են խաղալ երեխաները։ Մի փոքր այն կողմ բաղնիքն է՝ SPA համալիրը՝ տաք լողավազանով»,- ասում է Լապշինը։

Ամփոփելով՝ բլոգերը կրկին շեշտում է, որ Բուլղարիայի ամենահայտնի պատմամշակութային համալիրի սեփականատերը հայազգի Կարեն Ալեքսանյանն է՝ բոլորին խորհուրդ տալով լինել այնտեղ, քանի որ համալիրը շատ դուր կգա բոլորին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր` «Երևան 782» անունով  նախաձեռնություն ենք սկսում և հետևողական գնալու ենք ամեն խնդրի հետևից. Յուրի Մովսեսյան

Հաջորդ գրառումը

Տավուշում ապրիլի 8-10-ը կատարվելու է ականների պայթեցում. ՊՆ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Հասարակություն

Սպանվել է 18-ամյա արցախցի

04/10/2025
Հաջորդ գրառումը

Տավուշում ապրիլի 8-10-ը կատարվելու է ականների պայթեցում. ՊՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական