Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բորելը հույս ունի, որ ԵՄ-ի օգնությամբ Ուկրաինան պատերազմում կհաղթի

Եվրամիությունն արդեն 16 հազար ուկրաինացի զինվոր է պատրաստել և Կիևին նվիրել 600 միլիոն տարբեր տեսակի զինամթերք, այդ թվում՝ հրթիռներ:

Այս մասին ո Twitter-ում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Ուկրաինայի պաշտպանության կ խմբի հետ հանդիպմանը ես տեղեկացրեցի ԵՄ-ի ռազմական աջակցության մասին: Ավելի քան 16 հազար զինվոր արդեն վերապատրաստվել է, ավելի քան 600 միլիոն միավոր զինամթերք և հրթիռներ են փոխանցվել այս երկիր»,- գրել է նա։

Բորելը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է աշխատել զենքի և ռազմական տեխնիկայի համատեղ ձեռքբերման ուղղությամբ։ Նա հույս է հայտնել, որ այս ամենը կօգնի Ուկրաինային հաղթել։