ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հունվարի 6-ին Բեյրութում հանդիպել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցչի հետ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմին Լիբանանի ներքաշումը կանխելու նպատակով:
Ժոզեպ Բորելը բանակցություններ է վարել «Հեզբոլլահ» շարժման խորհրդարանական դաշինքի ղեկավար Մոհամմադ Ռաադի հետ. հաղորդում են լիբանանյան լրատվամիջոցները։
ԵՄ աղբյուրը հաստատել է հանդիպումը, հայտնում է Euroactiv-ը։
Լիբանանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բորելն ասել է. «Անհրաժեշտ է խուսափել Լիբանանի տարածաշրջանային հակամարտության մեջ ներքաշվելուց: «Ես այս ուղերձն եմ ուղարկում Իսրայելին. ոչ ոք չի շահի տարածաշրջանային հակամարտությունից»: