Բողոքի նոտա. Իրանի դեսպանը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ Ռուսաստանին հրթիռներ մատակարարելու հետ կապված։
Տեղեկությունը տարածել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։
Մեծ Բրիտանիայում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Մաթին Ֆարահին կանչել են արտաքին գործերի նախարարություն՝ բողոքելու Ռուսաստանին իրանական արտադրության բալիստիկ հրթիռներ մատակարարելու առիթով։
