Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բոլորս պետք է ապրենք միասին՝ որպես համերաշխ ու ժողովրդավար հասարակություն. Արման Թաթոյան

«Ո՞րն է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դերն ատելության խոսքի դեմ պայքարում». ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իրազեկող տեսանյութ է տարածել և հետևյալ հրապարակումն արել.

Հրապարակում ենք իրազեկող հերթական տեսանյութը՝ բացատրելով հաստատության դերն ատելության խոսքի դեմ պայքարի գործում:

Անհատական գործերից բացի, Մարդու իրավունքների պաշտպանն ատելության խոսքի դեմ տանում է նաև համակարգային պայքար իրազեկման արշավների ու կրթական ծրագրերի, օրենսդրական փոփոխություններին նպաստելու միջոցով:Ատելության խոսքի դեմ պայքարին վերաբերող իրազեկման այս տեսանյութը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արեւելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների եւ ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման II ծրագրի շրջանակներում և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

Տեսանյութի ուղերձն է, որ բոլորս պետք է ապրենք միասին՝ որպես համերաշխ ու ժողովրդավար հասարակություն՝ հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունն ու իրավունքները։

Տեսանյութը տիտեք այս հղումով

https://www.facebook.com/100017676420633/videos/584564542975118