Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին

29/04/2024
- Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը երկու հաղորդում է արել, ըստ որոնց՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Միլլերի հաղորդման մեջ նշվում է, որ Բլինքենը զրուցել է Հայաստանի վարչապետի հետ, որպեսզի «վերահաստատի ԱՄՆ աջակցությունը կայուն և արժանավայել խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացին»։

«Պետքարտուղար Բլինքենը կրկնել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանի սահմանազատման հիմք օգտագործելու Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը: Պետքարտուղար Բլինքենը նշել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի տեսլականի աջակցման ԱՄՆ-ի շարունակական ջանքերը»,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդման մեջ։

Ալիևի հետ զրույցի մասին հաղորդման մեջ նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիևին անցյալ շաբաթվա այն հայտարարության համար, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են օգտագործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որպես սահմանի սահմանազատման հիմք, և «ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»։

«Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին շարունակել երկխոսությունը հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով Միացյալ Նահանգների պատրաստակամությունը աջակցելու այդ ջանքերին: Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ամուր երկկողմ հարաբերությունների հանձնառությունը՝ նշելով էներգետիկ, կլիմայի և հաղորդակցության ընդհանուր նպատակների շուրջ համագործակցելու և Բաքվում COP29-ի հաջողությունն ապահովելու ջանքերը: Նա ողջունել է Ադրբեջանի կողմից Գուբադ Իբադօղլուին տնային կալանքի ենթարկելը որպես մարդասիրական ժեստ և նրա լիակատար և շուտափութ ազատ արձակման կոչ արել։ Պետքարտուղար Բլինքենը կրկին կոչ է արել Ադրբեջանին պահպանել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն կալանվածներին», – ասվում է Միլլերի հաղորդման մեջ:

Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր Էնթոնի Բլինքենի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, եթե հստակ քաղաքական առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու

Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Նորություններ

Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է. Վլադիմիր Մարտիրոսյան

29/10/2025
Հաջորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական