Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, եթե հստակ քաղաքական առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու

Քաղաքական գիտությունների եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. Շարժումը, իհարկե, թափ է հավաքում։

Սակայն պետք է քաղաքական թայմ֊մենեջմենթ իրականացվի։

Շարժման այս տեմպերի պահպանման դեպքում արդեն մյուս շաբաթվա վերջ այն դուրս է գալու կայունության պլատո, որում կարող է մնալ 3֊4 օր։

Այսպիսով, եթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, եթե հստակ քաղաքական առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու։

Պաթոսի վրա շարժումը երկար պահել չի լինի։

Այն “գունավոր հեղափոխության” չի կարող վերածվել` արժեհամակարգային ու մեթոդաբանական անհամատեղելիության պատճառով։

Ուստի, անհրաժեշտ է գաղափարախոսական պայքար, որը կսկսվի ճիշտ այն պահին, երբ քաղաքական ուժերը պետականության պահպանման գոնե միջնաժամկետ ու խիստ գործնական բովանդակությամբ ճանապարհային քարտեզ կառաջարկեն։