Բա ո՞ւր էր Վարշամ Ղարիբյանը մինչեւ 2021 թվականը, որ գար ասեր իմ գույքը վատնել են. Աղվան Հովսեփյանի փաստաբան. News.am

Բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով վարույթն իրականացնող մարմինը փորձում էր շարունական կալանքի տակ պահել Աղվան Հովսեփյանին։ Այս մասին այսօր` ապրիլի 16-ին, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբանական թիմի ասուլիսին հայտարարեց նրա փաստաբաններից Աննա Մանթաշյանը:
«Որպեսզի կարողանան կալանքը հիմնավոր պահել եւ արդարացնել այսքան երկար նախաքննությունը, վարույթն իրականացնող մարմինը որոշեց Աղվան Հովսեփյանին հասցեագրել մի հանցավոր արարք, որը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահման դրությունը։ Աղվան Հովսեփյանը ցանկացել է Բյուրական համայնքի իր տանը հարակից հողեր ձեռք բերել։ Այդ մասին ցուցմունք է տվել համայնքի նախկին ղեկավարը եւ նշել, որ ընդհանուր խոսակցության ժամանակ Հովսեփյանը նման ցուցմունք է տվել։ Նա նաեւ նշում է, որ իր նկատմամբ որեւէ ճնշում չի եղել։ Նախաքննության ընթացքում որեւէ ապացույց ձեռք չի բերվել, որեւէ ցուցմունք գոյություն չունի, որ Աղվան Հովսեփյանն ավագանու որեւէ անդամի դիմել է հողեր ձեռք բերելու ցանկությամբ»,- ասաց նա։
