Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակվել է. IRNA

Իր ներկայացուցչի արտաքսումից հետո Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ներկայացուցչությունը փակելը Ադրբեջանի կառավարության համար պատրվակ է, որը կապված է երկու երկրների միջև տեղի ունեցած տարաձայնությունների հետ.  IRNA-ին տված հարցազրույցում ասել է իր անունը չնշող աղբյուրը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ լավ է տրամադրված եղել է  իր հարևանների նկատմամբ և  երկու երկրների միջև առկա խնդիրները ցանկացել է լուծել երկխոսության միջոցով՝ խուսափելով անտրամաբանական, զգացմունքային և լարվածությունն ավելացնող  գործողություններից, ուստի որոշ ադրբեջանական լրատվամիջոցների  հայտարարությունները մաքուր սուտ են»,- հայտնել է նա։