Կիրակի, Հուլիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվում ադրբեջանցիները դատում են հայերին, Երևանում ձերբակալում են հայերին՝ երգող էթնիկ ադրբեջանցիներին նկարելու և տարածելու համար

01/02/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ

Այսպիսով Երևանում ենթադրաբար Իրանի քաղաքացիությամբ էթնիկ ադրբեջանցիների մի մեծ խումբ իրականացնում է հոգեբանական դիվերսիա, որի բնույթը ադրբեջաներենով կատարվող երգն է «Ղարաբաղ -Ղարաբաղ» բառերով ու ընդգծված բացականչմամբ:

Բացի դիվերսիոն և հրարիչ ենթատեքստից, որևէ այլ շերտ դժվար է գտնել այդ հստակ ակցիայի մեջ: Դժվար թե այդ դիվերսիայի մեջ հնարավոր է գտնել մեկ էլեմենտ, որտեղ առկա է ազգությամբ իրանցու կամ Իրանի քաղաքացու մոտիվացիա:

Մինչ ԱԱԾ-ն հաջորդ օրը հանդես եկավ մամլո հաղորդագրությամբ առ այն, որ հրապարակված նյութի անձիք Իրանի քաղաքացիներ էին, հանրությունն այլևս մասնագետների օգնությամբ և մեկնաբանություններով ծանուցված էին նյութի և երգի բովանդակությանն ու լեզվին, որը ոչ թե պարսկերեն էր, այլ ադրբեջաներեն: Այսինքն՝ հանրության մոտ հրապարակված նյութի առումով կար ԶՐՈ վերաբերմունք առ Իրան և իրանական ենթատեքստ ու պատկանելիություն: Ողջ ցասումն ու զայրույթը հիմնված էր նյութի ադրբեջանապատկան բովանդակությանը, պատկանելիությանը ու հոգեբանական դիվերսիային:

Հիմա առերևույթ ադրբեջանական հիմքեր, շահեր ունեցող հոգեբանական դիվերսիոն բնույթ ունեցող գործողությունը նկարած և հրապարակման միջոցով բոլորիս տեղի ունեցածը ծանուցած նյութի հեղինակին ձերբակալելը ի՞նչ է, եթե ոչ տվյալ դիվերսիայի շարունակություն՝ ըստ սցենարի: Տրամաբանությունն առնվազն հուշում է, որ հրապարակում տեղի ունեցած հոգեբանական դիվերսիան ուներ շարունակության նպատակ, որովհետև դժվար թե որևէ մեկը 10-15 ադրբեջաներեն բարձր երգող և «Ղարաբաղ-Ղարաբաղ» մասը շեշտող տղամարդկանց չնկարեր և չտարածեր:

Այս դիվերսիոն սցենարի շարունակությունն ու տեղական հանձնառությունը դեռ կարող է շատ շերտեր բացել, բայց կա մեկ շերտ, որը մեզ օտար և մերժելի երևույթների հետ ադապտացնելն է և ադապտացման գծի մեջ նաև գործուն հանձնառությունների կատարումը՝ դիցուք՝ իրավական, ուժային ապահովագրումը և կանխարգելումը, ինչին էլ կարծես ականատես ենք հիմա:

P.S.

Բաքվում ադրբեջանցիները դատում են հայերին: Երևանում ձերբակալում են հայերին՝ երգող էթնիկ ադրբեջանցիներին նկարելու և տարածելու համար:

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան

Նախորդ գրառումը

«Սլացք»-ը՝ արցախցի կանանց կողքին

Հաջորդ գրառումը

Այս գործն օգուտ է Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչությանը. Արման Թաթոյան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026
Նորություններ

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026
Նորություններ

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026
Միջազգային

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026
Հաջորդ գրառումը

Այս գործն օգուտ է Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչությանը. Արման Թաթոյան

Լրահոս

Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

18/07/2026

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...

Ռուսաստանի պատասխանը կլինի շատ շուտով և շատ կոշտ. Կարասին

18/07/2026

Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին: Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի...

Էրլինգ Հալանդը 430 տարվա վաղեմություն ունեցող գիրք է նվիրել Բրյունեի գրադարանին

18/07/2026

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող 25-ամյա Էրլինգ Հալանդը վերջերս Նորվեգիայում կայացած աճուրդում 134,000 դոլարով ձեռք է բերել Սնորի Ստուրլուսոնի...

Կադիրովը կոչ է արել կրակ բացել այն երկրների վրա, որոնք աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային

18/07/2026

Մենք հետևակայիններ ենք և պատրաստ ենք առաջ շարժվել Գերագույն գլխավոր հրամանատարի մատնանշած ցանկացած ուղղությամբ, իսկ հատուկ նշանակության ջոկատները բառացիորեն այրվում...

Կիբեռմարտահրավեր․ Ակտիվացրեք «Stop» կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՀՀ ՆԳՆ

18/07/2026

Իրան-ԱՄՆ փոխադարձ հարվածները շարունակվում են

18/07/2026

Իրանն ու ԱՄՆ-ն դարձյալ փոխադարձ հարվածներ են հասցրել: Մասնավորապես՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից հայտնել են, որ թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական