Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվի հետ քննարկել ենք տարբերակները, որ մուտք ունենանք պահվող անձանց մոտ, բայց չենք հաջողել. ՀՀ-ում ԿԽՄԿ ղեկավար

29/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը Ադրբեջանի իշխանությունների պահանջով սեպտեմբերի 3-ին կփակի իր գրասենյակը Բաքվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեն։

«Այո, իսկապես գրասենյակը փակվելու է սեպտեմբերի 3–ին, սակայն դա չի նշանակում, որ մեր շփումը Ադրբեջանի իշխանությունների հետ կդադարի։ Մենք շարունակելու ենք փորձեր անել անդրադարձ ունենալու և առաջարկել մեր չեզոք միջնորդի դերը մի շարք հարցերում։ Այստեղ ամենակարեւոր հարցերից մեկը անհետ կորածների խնդիրն է։ Սա հաշվի առնելով, մենք հույս ունենք, որ առաջիկայում կունենանք հնարավորություններ՝ ընդգրկվելու որպես չեզոք միջնորդ։ Այս հարցի շուրջ Ադրբեջանի հետ քննարկումները շարունակվում են նույնիսկ այն պարագայում, որ գրասենյակը ֆիզիկապես գոյություն չի ունենալու»,–ասաց նա։

Դաֆնե Մարեի խոսքով՝ վերջին տարիների և տասնամյակների ընթացքում կատարված աշխատանքը չի մոռացվի։

«Դուք տեսել եք, որ խաղաղության պայմանագրում նշված է, որ կլինի որոշակի մեխանիզմ, որը կգործի միջազգային կազմակերպությունների ներգրավվածությամբ՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ։ Եվ այս հարցում մենք տեսնում ենք հնարավորություն մեր դերը որոշարկելու և հետագա աշխատանքներում որոշակի աջակցություն ցուցաբերելու առումով»,–ասաց նա։

Ճշտող հարցին՝ կա՞ որեւէ հնարավորություն, որ գերիներին այցերը կշարունակվեն, նա պատասխանեց. «Մենք դեռևս շարունակում ենք քննարկումները Ադրբեջանի իշխանությունների հետ տվյալ հարցի շուրջ։ Սա քննարկել ենք հնարավոր այն տարբերակները, որոնք հնարավոր է գործարկել, որ մուտք ունենանք պահվող անձանց մոտ, բայց չենք ունեցել հաջողություն։ Այս պահին մենք չենք կարողանում շարունակել մեր աշխատանքն այս ուղղությամբ։ Մենք անընդհատ վերադառնալու ենք այս հարցին, մեր փորձերը շարունակվելու են»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պակիստանի ԱԳ նախարարի հետ քննարկել ենք Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը. Միրզոյան

Հաջորդ գրառումը

Խստորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի վերադարձի օրակարգի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունները. «Արցախ Միություն»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կալանավայրում մանկապղծության համար դատապարտվածի դի է հայտնաբերվել

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026
Նորություններ

Մահացել է Նիկոլայ Ծատուրյանը

14/05/2026
Նորություններ

Արցախյան վերջին մարտերին անհետ կորած զինծառայողները. «Հետք»

14/05/2026
Հաջորդ գրառումը

Խստորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի վերադարձի օրակարգի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունները. «Արցախ Միություն»

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական