Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է Բաքվի կահույքի արտադրամասում պայթյունի հետևանքով Վրաստանի քաղաքացու մահը։ Նա 35 տարեկան Սարաջ Յուսուբովն է Բոլնիսի շրջանի Նախիդուրի գյուղից։ Ադրբեջան էր եկել գումար վաստակելու նպատակով։
«Վրաստանի քաղաքացու մահը հաստատվել է. Ադրբեջանում Վրաստանի դեսպանությունը կապի մեջ է մահացածի ընտանիքի անդամների հետ»,- ասված է հաղորդագրությունում։
Պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, զոհվել է 7 մարդ։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև հաղորդում է 24 տուժածների մասին։